ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ Հ. ՇԻՐԱԶԻ «ԱՆՏԻՊ ԷՋԵՐԻ» 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ Գ. Գ. Լույս է տեսել հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Անտիպ էջերի» երկրորդ հատորը (Երեւան, Էդիթ Պրինտ, 2019. 296 էջ), որն իր մեջ պարունակում է բանաստեղծի արխիվից ընտրված, տարբեր տարիներին գրված եւ չհրապարակված ստեղծագործություններ: Հատորը կազմված է ութ գլուխներիցՙ «Քնարական», «Հայրենական», «Խոհափիլիսոփայական», «Քառյակներ», «Առականի», «Աքրոստիկոսներ», «Փոքրիկ պոեմներ»: Անտիպների այս հատորը կազմվել եւ տպագրության է պատրաստվել անվանի գրականագետ, բանասիրական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի եւ Շիրազի որդուՙ քանդակագործ, գեղանկարիչ Վանանդ Շիրազի կողմից: Տեքստը բնագրերի հետ համեմատել, խմբագրել եւ ծանոթագրել է Սամվել Մուրադյանը: Ձեռագրերի համակարգչային տարբերակը պատրաստել են Գյումրու Հ. Շիրազի հուշատուն-թանգարանի աշխատակիցներըՙ տնօրեն Արա Պապանյանի ղեկավարությամբ: Հրատարակվել է ամերիկահայ մատենագետ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի հովանավորությամբՙ «Յովսեփ եւ Գարօլին Նալպանտյաններ» մատենաշարով: |