ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ. ԱՍՈՒՊՆԵՐ Թեքեյան Մշակութային միության հրատարակությամբ լույս տեսավ հայ գրականության մեծագույն ներկայացուցիչներիցՙ բանաստեղծ, հրապարակախոս, խմբագիր, ազգային-կուսակցական գործիչ, կրթական մշակ Վահան Թեքեյանի քերթվածների նոր ժողովածունՙ «Ասուպներ» խորագրով: 304 էջ կազմող հատորի կազմողը, առաջաբանի հեղինակը եւ խմբագիրը Երվանդ Տեր-Խաչատրյանն է, ձեւավորողըՙ Արամ Ուռուտյանը, սրբագրիչըՙ Սամվել Խաչատրյանը: Գրքի շապիկին տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բանաստեղծը» խորագրով հայտնիՙ Վ. Թեքեյանի դիմանկարը: Գիրքը տպագրվել է «Զանգակ-97» ՍՊԸ-ի տպարանում, «արեւելահայ» ուղղագրությամբ: |