«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է» Հ. Չ. Այս խոսքերը պատկանում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին : Նա դրանք, ըստ թուրքական էլեկտրոնային մամուլի, ասել է հունվարի 21-ին «Իրան» գործակալությանը տված հարցազրույցում, որտեղ Սիրիայում տեղի ունեցող քաղաքական զարգացումները համարել է ոչ թե «Արաբական գարնան» հետեւանք, այլ ահաբեկչության արդյունք: Այնուհետեւ նախագահ Ասադը շարունակել է. «Բոլորն սպասում են, որ Սիրիայում ծավալվող պատերազմը վերջ գտնի մի քանի շաբաթվա, օրվա, նույնիսկ ժամվա ընթացքում: Սակայն այս կարգի ցանկություններն իրատեսական չեն: Մենք ներքաշվել ենք միջազգային պատերազմի մեջ: Դա ավարտին հասցնելու համար ժամանակ է հարկավոր: Թուրքիան որպես ահաբեկչական պետություն պատասխանատու է Սիրիայում իրականացվող արյունահեղության համար: Սակայն թուրք ժողովուրդը ճգնաժամի առաջին իսկ օրից եղել է մեր կողքին: Մնայունը ժողովուրդներն են, իսկ կառավարություններըՙ անցողիկ»: |