ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ԿՓՈՐՁԱՐԿՎԵՆ Ինչպես հայտնի է, փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Վալանս քաղաքում ստուգողական հանդիպում է անցկացնելու Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մտադիր է այդ խաղում նոր ֆուտբոլիստներ փորձարկել: Արդեն հայտնի է դարձել, որ հավաքականից պաշտոնապես հրավեր են ստացել Ուրուգվայի «Ֆենիքսում» հանդես եկող Մաուրո Գեւգեոզյանը եւ «Ուֆայի» ֆուտբոլիստ Միխայիլ Մարկոսովը: Հարձակվող Միխայիլ Մարկոսովը ՌԴ առաջնության առաջին խմբում արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա «Ուֆայի» լավագույն ռմբարկուն է: Մարկոսովն առաջին շրջանում 9 գոլի հեղինակ է դարձել: Ներկայումս «Ուֆան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Արդյունավետությամբ աչքի է ընկնում նաեւ Մաուրո Գեւգեոզյանը, որը ժամանակին մի քանի խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում: |