ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Բեյրութում հրատարակվող «Զարթօնք» օրաթերթից ցավով տեղեկացանք նվիրյալ ուսուցիչ, կրթական գործի կազմակերպիչ Լենա Գյոքճյան-Փոշողլյանի կանխահաս մահվան մասին: Նա ուսումն առել էր Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում, ապա հայագիտական բարձրագույն ուսում ստացել Երեւանի պետհամալսարանում: Վերադառնալով Բեյրութՙ աշխատել է Վ. Թեքեյան վարժարանում, ապաՙ Մելգոնյան վարժարանում, իսկ վերջինիս փակվելուց հետոՙ Նիկոսիայի Նարեկ ազգային վարժարանում: Ամուսնացած էր նույնպես կրթական մշակ, հրապարակագիր, Բեյրութի «Արարատ» օրաթերթի նախկին խմբագիր Ավետիս Փոշողլյանի (Ավետիս Ռազմիկ) հետ: Անդամ էր Ռամկավար Ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության: Խորին ցավակցություններ ամուսնուն, մյուս հարազատներին եւ ընկերներին: |