ՌՄԲԱՐԿՈՒԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔՈՒՄ ՀԱՂԹՈՂԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ Է Ռուսական «Սպորտ-Էքսպրես» թերթն ամփոփել է «Ո՞վ կդառնա ՌԴ առաջնության լավագույն ռմբարկու» հարցման արդյունքները: Ֆուտբոլասերների մեծամասնության կարծիքով, մրցանակը կստանա Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը ներկայումս 12 գնդակով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: Նրան ձայն են տվել 7384 ֆուտբոլասերներ, ինչը հարցման մասնակիցների 56,1 տոկոսն է: Յուրա Մովսիսյանը զգալիորեն գերազանցել է 2-րդ տեղում ընթացող ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ահմեդ Մուսային, որի օգտին քվեարկել է մասնակիցների ընդամենը 14,1 տոկոսը (1857 ֆուտբոլասեր): Մուսան 9 գոլի հեղինակ է դարձել: 10 գնդակով ռմբարկուների ցանկում 2-րդ տեղում ընթացող «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը ստացել է ձայների 12,3 տոկոսը (1618 ֆուտբոլասեր): ՀՀ հավաքականի կիսապաշտպան, Կրասնոդարի «Կուբանում» 8 գոլ խփած Արաս Օզբիլիսին նախապատվությունը տվել է 91 ֆուտբոլասեր: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել են 13 153 ֆուտբոլասերներ: |