RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2829, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 103

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Վերջին մեկ տարին հիվանդ էր, արյան տկարություն ուներ: Սակայն թվում էր, որ կհաղթահարիՙ շնորհիվ իր զվարթ բնավորության, միշտ դեպի հումորը տրամադրվածության եւ համաժողովրդական սիրո, որը նա վայելում էր շնորհիվ իր պարզ ու գողտրիկ ոտանավորների, երգ-երաժշտության վերածված քերթվածների, ինչպես նաեւ «Ոզնի» երգիծական միակ շաբաթաթերթի:

Ավա՜ղ. չապաքինվեց, եւ երեկ, 77 տարեկանում կնքեց մահկանացուն: Արծվաշեն գյուղում էր ծնվել նա, 1936 թ. մայիսի 24-ին: Ավարտել էր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, հետեւել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին: Աշխատել է «Ավանգարդ» թերթում, «Գարուն» ամսագրում, այնուհետեւՙ 1982 թ.-իցՙ «Ոզնի» շաբաթաթերթում որպես խմբագիր: Հրատարակել է «Աստղիկներ», «Սիրո համար», «Մենք միասին ենք», «Ապրել եւ սիրել», «Երջանիկ եղեք» եւ այլ ժողովածուներ: Հեղինակել ու վարել է հեռուստատեսային «Ծիծաղի տուն» հաղորդաշարը: Սիրում էր իր ընկերներին ողջունելիս նրանց պատվել «Աշխարհի ամենասիրուն երկրորդ տղամարդ» տիտղոսով, առաջին «ամենասիրուն տղամարդու» պատիվը վերապահելով իրեն:

Սիրուն եւ զվարթ ներկայություն էր: Ընդմիշտ զրկվեցինք այդ ներկայությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ