Սահմանադրական դատարանը, ինչպես եւ սպասվում էր դատաքննության երեք օրերի ընթացքից, երեկ ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Այդպիսով փաստորեն մերժվեցին նախկին նախագահական թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` այդ որոշումը վիճարկող դիմումները: ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ միայն ներկայացրեց ՍԴ-ի ծավալուն որոշման եզրափակիչ ...
Մարտի 14-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկ պապինՙ Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:
«Յոթ տարի առաջ այժմ Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկը Թուրքիային կոչ է արել անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը», այս մասին հիշեցրել է Լոս Անջելեսի «Ասպարէզ» թերթը: 2006-ին դեռեւս արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլինոն Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների ժամանակ Բուենոս Այրեսում հանդես է եկել նման կոչով` Մեծ եղեռնը բնութագրելով «հայ ժողովրդի եւ ...
Նովո-Օգարյովոյում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը մտադիր է մեծացնել ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ: «Ունենք համատեղ ներդրումների մեծ, հեռանկարային, լավ ծրագրեր», ընդգծել է նա, հիշեցնելով, որ Ռուսաստանն առաջին տեղում է Հայաստանի տնտեսության մեջ իր ներդրումների ծավալովՙ ավելի քան 3 մլրդ ...
Երեկ, մարտի 14-ին հայ ժողովուրդը, հայ մտավորական աշխարհը վերջին հրաժեշտը տվեց մեր գեղանկարչության Վարպետինՙ Հակոբ Հակոբյանին: Մեկնեց. նա գնաց միախառնվելու հայրենի հողի իր սիրած գույներին, գնաց հանդիպելու Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ննջող մեր մյուս մեծերին: Հայաստան լեռնաշխարհի, հայ մարդու Հակոբյանական վերծանումները հայրենիքի բնանկարի նոր գունային հայտնաբերումներ եղանՙ անկեղծ զգացումի ու ...
Վերջին մեկ տարին հիվանդ էր, արյան տկարություն ուներ: Սակայն թվում էր, որ կհաղթահարիՙ շնորհիվ իր զվարթ բնավորության, միշտ դեպի հումորը տրամադրվածության եւ համաժողովրդական սիրո, որը նա վայելում էր շնորհիվ իր պարզ ու գողտրիկ ոտանավորների, երգ-երաժշտության վերածված քերթվածների, ինչպես նաեւ «Ոզնի» երգիծական միակ շաբաթաթերթի:
Մարտի 10-ին, ժամը 23.05-ին գերմանական ARD-ն իր մշակութային հայտնի ttt-(titel thesen temperamente) հաղորդման շրջանակներում անդրադարձավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ սկսված հալածանքին: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խոր ատելություն կա, դրա չափը ցույց է տալիս «Քարե երազներ» վիպակից հետո գրողի դեմ սկսված արշավը, ծանուցում է գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ որպես աղբյուր ...
Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Մոսկվա հաստատում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարեւորագույն ռազմավարական գործընկեր է: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբՙ երկու այցերըՙ նախ Մոսկվա, հետոՙ Բրյուսել, փաստեցին կարեւորության եւ համագործակցության այն բարձր մակարդակը, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ:
Մարտի 13-ին Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ հանդիպումով մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին:
Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերին: Այդ կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետեւյալն ասաց. «Մենք Համաշխարհային բանկից առաջարկություններ էինք ստացել ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ, եւ այնտեղ մի դրվագ կար, որը վերաբերում էր անշարժ գույքի ...
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի սահմանային անվտանգության ապահովմանն ու պետական սահմանի համալիր կառավարմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը դիտարկող նիստ: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները:
Լիբիայի նախկին առաջնորդ, գնդապետ Մուամմար Քադաֆֆին արտասահման ուղեւորվելիս` ի թիվս այլ անհրաժեշտ բաների, պարտադիր վերցնում էր նաեւ իր սեփական վրանը. Քադդաֆին երբեք հյուրանոցներում չէր գիշերում: Լիբիայի նախկին առաջնորդի վրանը տեղադրվել է, օրինակ, Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջեւ, Մոսկվայում` Կարմիր հրապարակում, այլուր, ամենուր, որտեղ եղել է Քադդաֆին: Միեւնույն ժամանակ, օրինակՙ ...
Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսները կհամաֆինանսավորվեն կառավարության կողմից: Երեկ ընդունված որոշմամբ, հատուկ վարկային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները կառավարությունը կհամաֆինանսավորի 2 կամ 3 տոկոսային կետով: Այդ նպատակով պետական բյուջեի պայուստային ֆոնդից տրամադրվեց 21,5 մլն դրամ:
Դեբեդ գետի Մարցագետ վտակի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանը շահագործման է հանձնվել նախորդ գարնանը: Նախատեսված էր, որ գետի վերին հոսանքներից ՀԷԿ-ի շահագործման համար պետք է վերցնեին ջրի ծավալի 70 տոկոսը, սակայն, ըստ Լոռու մարզից մեզ հասած տեղեկությունների, այս պահի դրությամբ գետով գրեթե ջուր չի հոսում:
Գյուղական համայնքների զարգացումը են թադրում է համակարգված աջակցություն: Այդ տրամաբանությամբ առաջնորդվողՙ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տարիներ շարունակ ծրագրեր է իրականացնել տարբեր ոլորտներում: Հավատարիմ մնալով պատասխանատու գործելաոճին` ՎիվաՍել-ՄՏՍ-ն հերթական ներդրումն է կատարել Արմավիրի մարզում:
«Գերակա շահի զոհեր» պլակատով երեկ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցի էին դուրս եկել Երեւանի 33-րդ թաղամասի կամ այսպես կոչված «Ֆիրդուսնոցի» բնակիչները: Նրանք նշում էին, որ իրենց բնակարանները գտնվում են գերակա շահ ճանաչված տարածքում, որի կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը չի կատարում պայամանագրով ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես, նրանց տեղեկացմամբ, ընկերությունը պետք է բնակիչներին ...
Տաքսիների դեղին համարանիշները ստիկերներով փոխարինելը առաջացրել է վարորդների դժգոհությունը այն պատճառով, որ դեղին համարանիշներ շատերն արդեն վերցրել են, բայց հիմա ստիպված պետք է լինեն գումար վճարել նոր համարանիշների ու ստիկերների (կպչուն կտրոնների) համար: Ստիկերները պետք է փակցվեն մեքենայի հետեւի ապակուն:
Երեկ համայն աշխարհի լրատվամիջոցները (այդ թվումՙ «Ազգը») հաղորդեցին, որ մարտի 13-ի ուշ երեկոյան Կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ է ընտրվել Բուենոս Այրեսի 76-ամյա արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն, որն ընտրվելուց հետո ընդունել է Ֆրանցիսկ անունը: Ի դեպ, նախապես նա աշխարհին ներկայացվել էր իբրեւ Ֆրանցիսկ Ա, սակայն ավելի ուշ Վատիկանը պաշտոնապես պարզաբանել էր, ...
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Մայր աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի «Ս. Հաղորդությունը որպես ներման եւ հաշտության լեզու», «Մի երկնչի՛ր, բայց միայն հավատա՛ (Մարկ. Ե 36). Հայ առաքելական եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» աշխատությունները:
«Այժմյան խաչքարերը տարբերվում են հին ժամանակների խաչքարերից: Ժամանակները բերում են նոր մտածողություն` այս դեպքում զարդանախշերի առումով»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը: Սակայն նա փաստում է, որ խորհրդային տարիներից ի վեր խաչքարագործությունը նոր վերելք ապրեց:
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ համատեղ տեղի կունենա շեփորահար Սերգեյ Նակարյակովի, դաշնակահարուհի Մարիա Մեյերովիչի եւ դիրիժոր Ջոն Վիկտորին Յունիի համերգը:
Եթե եզրակացություններ անենք հեռուստաֆիլմերից եւ մամուլի հրապարակումներից, Ինտերպոլը քրեական ոստիկանության հզոր միջազգային կազմակերպություն է, որից ոչ ոք չի կարող թաքնվել ո՛չ Անգոլայում, ո՛չ էլ Անտարկտիդայում: Չէինք ուզենա վիճարկել այս փաստը, սակայն վերջին շրջանում ակամա ստեղծվում է հարգարժան միջազգային ոստիկանների անսկզբունքայնության կամ անկարողության մի տպավորություն, երբ խոսքը հանցագործների հատուկ տեսակի` հանցագործ ...
Սիդնեյի Հայկական բարեգործական ընդհանուր միության հրատարակությամբ լույս տեսնող «Միութիւն» երկլեզվյան ազգային, քաղաքական եւ մշակութային ամսաթերթի այս տարվա հունվար-փետրվար միացյալ համարը տեղեկացնում է, որ մարտի 16-ին տեղի ՀԲԸՄ-ի Ալեքսանդր սրահում կայանալու է թատերագիր Նուպար Ղարիպյանի «Հարստության վնասները» կատակերգության (2 արար, 1 տեսիլ) ներկայացումը ՀԲԸՄ-ի «Վահրամ Փափազյան» թատերախմբի կատարմամբ: Ձեռնարկը կրկնվելու է ...
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը IBF-ի վարկածով կիսածանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդն է: Այնպես որ օրերս այդ վարկածով աշխարհի չեմպիոն հռչակված Բեռնարդ Հոպկինսը պարտավոր է չեմպիոնական գոտին պաշտպանել Կարո Մուրադի հետ մենամարտում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում կրկին նահանջել է 4 հորիզոնականով եւ զբաղեցնում է 84-րդ տեղը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից Չեխիայի ընտրանին նահանջել է մեկ հորիզոնականովՙ զբաղեցնելով 27-րդ տեղը: Իհարկե, դասակարգման աղյուսակին հավաքականների մարզիչները, հատկապես Վարդան Մինասյանը, մեծ նշանակություն չեն տալիս: Մեր հավաքականի համար ներկայումս ...
Ռուսական «Սպորտ-Էքսպրես» թերթն ամփոփել է «Ո՞վ կդառնա ՌԴ առաջնության լավագույն ռմբարկու» հարցման արդյունքները: Ֆուտբոլասերների մեծամասնության կարծիքով, մրցանակը կստանա Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը ներկայումս 12 գնդակով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: Նրան ձայն են տվել 7384 ֆուտբոլասերներ, ինչը հարցման մասնակիցների 56,1 տոկոսն է:
Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկը արգենտինյան «Սան Լորենցո» թիմի երկրպագուն է: Նախկինում, երբ թիմում հանդես էր գալիս հանրահայտ հարձակվող Ալբերտո Ակոստան, «Սան Լորենցոյի» ֆուտբոլիստներն իրենց ինքնագրերով մարզաշապիկ էին նվիրել Հռոմի ներկայիս պապին: