RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #58, 12-04-2013



ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ

Տեղադրվել է` 2013-04-11 23:37:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1228, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 66

Ի՞ՆՉ ԿՏԱ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Մ. Խ.

Երեկ ընդհատվեց ՀԱԿ պատգամավորների նախաձեռնած մարտի 1-ի դեպքերով Ազգային ժողովի մի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը խորհրդարանում եւ կշարունակվի հաջորդ քառօրյայում: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստի ավարտին դիմեց հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին` առաջարկելով մի փոքր զիջումների գնալ, մի փոքր էլ կզիջի մեծամասնությունը, որ այդ հանձնաժողովը ստեղծվի ու աշխատի: Հանձնաժողովի ստեղծմանը դեմ էին Մարգարիտ Եսայանը, Կորյուն Նահապետյանը, Սուքիաս Ավետիսյանը, Տաճատ Վարդապետյանը: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը կողմ էին, քանի որ մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները մինչեւ հիմա բացահայտված չեն եւ, առհասարակ, շատ հարցականներ են մնացել այդ դեպքերի հետ կապված: Նույն կարծիքին էր նաեւ առաջարկը հիմնավորող Գագիկ Ջհանգիրյանը , նշելով, որ մոտ ութ տասնյակ դատապարված է եղել այդ գործով, սակայն, միեւնույն է, սպանության հանցագործությունները կատարողները չեն հայտնաբերվել եւ չեն դատապարտվել: Նոր ստեղծվելիք հանձնաժողովը 10 անձի սպանության դեպքերով ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության, հատուկ քննչական ծառայության գործողությունների եւ որոշումների օրինականության հարցի ուսումնասիրման շրջանակում է մնալու, քանի որ բուն սպանության հանցագործություններից ոչ մեկը բացահայտված չէ, հարյուրավոր հանցագործներ մնացել են անպատիժ, չնայած վարույթները դեռ կասեցված չեն: Նաեւ զոհվածների հարազատները չեն օգտվել դատական պաշտպանությունից եւ փոխհատուցում չեն ստացել: Նախորդ հանձնաժողովն ու նրա եզրակացությունն այդպես էլ չարժանացան հարազատների եւ հասարակության վստահությանը: Հանձնաժողովը կազմելու սկզբունքը նման է լինելու էթիկայի հանձնաժողովը կազմավորելու մոտեցմանը` ՀՀԿ-ն կունենա 2 անդամ, մյուսները` մեկական, սա ապահովելու է ընդդիմություն -իշխանություն բալանսը, ինչպես նաեւ այլընտրանք ներկայացող ուժին եւս հնարավորություն է տալու մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին:

Սակայն խորհրդարանական մեծամասնության պահվածքը հուշում էր, որ այս հանձնաժողովի ստեղծումը գուցե չկայանա, չնայած Հովիկ Աբրահամյանի` փոխզիջման գնալու առաջարկին: ՀՀԿ-ականները կրքով դեմ էին արտահայտվում այս առաջարկին: Օրինակ` Մարգարիտ Եսայանն ասաց, թե իր համար անհասկանալի է նոր հանձնաժողովի ստեղծումը. «Մենք կարող ենք բարոյական լուծում տալ, արդյոք զոհերի հարազատները բարոյական լուծո՞ւմ են ուզում, եթե այդ նոր հանձնաժողովով լավամարդ եք լինելու զոհերի հարազատների մոտ` կներեք, ես այդ խաղում չկամ», ասաց նա:

Բոլորը` ե՛ւ ՀՀԿ-ականները, ե՛ւ մյուսները, խոսում էին հարցը չքաղաքականացնելու անհրաժեշտությունից: Մյուս քառօրյայում միայն հարցի քվեարկությունը կկայանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #58, 12-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ