RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #58, 12-04-2013



Տեղադրվել է` 2013-04-11 23:37:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1138, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՐԿԻՆ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

Գյումրիում մեկնարկեց երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորը կրկին ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնն անցկացվում է «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այս տարի միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:

Երաժշտական մրցույթին մասնակցելու է 2415 երաժիշտ-կատարող` աշխարհի 30 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Վրաստան, Իրան, Իսրայել, Ավստրիա, Լատվիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա): Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ:

Արդեն 5 տարի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը համարվում է Հայաստանի երաժշտական աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը, որն օժտված պատանի եւ երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տալիս ստանալու համընդհանուր ճանաչում եւ հիմք է հանդիսանում հաջող կարիերայի համար: Հայաստանում մրցույթ-փառատոնը մշակութային կյանքի առավել նշանակալից իրադարձություններից մեկն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #58, 12-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ