RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #86, 24-05-2013



Տեղադրվել է` 2013-05-23 23:19:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 930, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Երեւանում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Օլիմպիադային մասնակցել է 8-12-րդ դասարանների 8500 աշակերտ, որոնցից 381-ը արժանացել են առաջինից երրորդ կարգի դիպլոմների:

Առաջին կարգի դիպլոմի արժանացած 67 մասնակիցներին պարգեւներն ու դիպլոմները հանձնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը առարկայական օլիմպիադայի անցկացման կազմակերպչական հարցերում տարեցտարի առաջընթաց է նկատում: «Հանձնաժողովի կազմն ամեն տարի փոփոխվում է: Այս տարի հանձնաժողովում ընդգրկված են եղել ուսուցիչներ ու բուհերի դասախոսներ: Մասնակիցներին հնարավորություն էր տրված բողոքարկելու արդյունքները, սակայն փաստը, որ թե՛ օլիմպիադայի ընթացքում, թե՛ ավարտից հետո որեւէ բողոք չի արձանագրվել, նշանակում է, որ դպրոցականների օլիմպիադան տարեցտարի ավելի լավ է կազմակերպվում: Ի դեպ, այս տարի այն անցկացվել է դեռեւս 2011 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբՙ առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի հաստատված կարգով»:

Կազմակերպիչները նկատել են նաեւ, որ այս տարի բարձր է աշակերտների առաջադիմությունը հատկապես բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվեղ առարկաներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #86, 24-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ