ԱՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՄԵՆԱՄԱՐՏԻ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ Հունիսի 14-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում իր հերթական մենամարտը կանցկացնի հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արտ Հովհաննիսյանը: 10-ռաունդանոց մենամարտում նա կմրցի Կանադայի դրոշի ներքո հանդես եկող աղվանական ծագում ունեցող Արաշ Ուսմանիի հետ: Արտ Հովհաննիսյանը ծնվել է Հայաստանում: 2007-ին նա մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ անցել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների շարքը: Պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկը 18 մենամարտ է անցկացրել, որից 15-ում հաղթել է, մեկում պարտվել, 2-ն ավարտել է ոչ-ոքի: Նրա առաջիկա մրցակիցը 21 մենամարտերից 20-ում հաղթանակ է տոնել, կրել է մեկ պարտություն: |