ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ինչպես տեղեկացանք A&B Cooperation բարեգործական կազմակերպությունից, A&B Cooperation ՍՊԸ-ն, հայ-ամերիկյան Ara Geghecik International կազմակերպության հետ համատեղ, սկսում է իր ծրագիրըՙ ուղղված Հայաստանի Հանրապետությունում արեւային էներգակայանների ցանցի ստեղծմանն ու զարգացմանը: Առաջին եւ ամենահզոր կայանի տեղադրումը նախատեսված է հուլիս ամսին երկրի ամենաբարձր լեռան` Արագածի գագաթին: Արեւային էներգիայի փոխակերպման այս կայանը այլընտրանքային աղբյուր կլինի անվճարունակ տնտեսությունների եւ արդյունաբերական կազմակերպությունների համար: Գիտնականները հավաստիացնում են, որ այդ տեսակի էներգիան անսպառ է եւ չի վնասում շրջակա միջավայրին: Կայանը միակն է լինելու ամբողջ տարածաշրջանում: |