ՃԱՊՈՆԻԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ճապոնիան ծրագրում է 2014-ին 6 դեսպանատուն բացել, այդ թվումՙ Հայաստանում: Ճապոնիայի ԱԳՆ-ն ծրագրում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Բութանում, Մարշալյան կղզիներում, Նամիբիայում, Թուրքմենստանում, Հայաստանում եւ Բարբադոսում: Այս մասին տեղեկացնում է news.am-ը` հղում անելով «The Japan Times»-ին: Նշվում է, որ նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը կապված է Չինաստանի աճող ազդեցության հետ: Դրանով է բացատրվում դեսպանատների անհրաժեշտությունը Բութանում եւ Մարշալյան կղզիներում, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Չինաստանի հետ: |