RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 815, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԵՐԿԱՐ ԵՌԱՑՆԵԼԻՍ ԿԱԹԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՍՆՆԴԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պ. Ք.

Եթե կաթը եռացնում են երկար ժամանակ կամ երկրորդ անգամ, ապա դառնում է «դատարկ»: Ուստի անիմաստ է նման կաթը մտցնել մանկան սննդաբաժնի մեջ, նշում է Health India կայքէջը: Tetra Pak ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հնդկաստանում մայրերի 59 տոկոսը մինչեւ վերջերս վստահ էր, թե կաթի եռացումը բարձրացնում է դրա սննդարարությունը, 24 տոկոսը կարծում էր, թե ջերմային մշակումը բնավ չի ազդում սննդարարության վրա: Մայրերի միայն 17 տոկոսն էր խորհել եռման ազդեցության մասին:

Վիճակագրությունը վկայում է, որ, օրինակ, Հնդկաստանի բազմաթիվ ընտանիքներում կաթը եռացնում են ավելի քան 3 անգամ եւ յուղազերծում են: Դա կաթը զրկում է ամենակարեւոր վիտամիններից, սպիտակուցներից, ամինաթթուներից եւ հանքանյութերից, հավաստում է մանկաբույժ-երիկամագետ Սանջեյ Բագայը: 100-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում 15 րոպեից ավելի շարունակվող ջերմային մշակման դեպքում վիտամիններն ու սպիտակուցները կորցնում են իրենց հատկանիշները եւ քայքայվում են:

Խոսքն առաջին հերթին D եւ B-12 վիտամինների մասին է, որոնք նպաստում են կալցիումի յուրացմանը: Ընդունված է կարծել, թե կաթն ամրացնում է մանուկների ոսկորները: Սակայն երկար եռացրած կաթը միանգամայն անօգտակար է: Բժիշկները երկյուղներ ունեն, որ նման կաթի օգտագործումը կարող է հանգեցնել վիտամինային անբավարարության, ոսկորների փխրունության, մկանունքի թերզարգացածության եւ ջղաբանական շեղումների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ