RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 970, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ՎԵՐԱԾՎԻ ԱՊՐԵԼԱՈՃԻ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Ծաղկաձորումՙ ուսուցիչների վերապատրաստման դասընթացում հանդես եկավ որպես հրավիրյալ դասախոսՙ լսարանին ներկայացնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը եւ դրա հիմնական նպատակները: Դասընթացը նախաձեռնել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում պարոն Յիրիկյանը ուսուցիչներին ծանոթացրեց ընկերության կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությանը, ընկերության իրականացրած ԿՍՊ ծրագրերինՙ միաժամանակ անդրադառնալով ժամանակակից գործարար ոլորտի եւ կորպորատիվ պատասխանատվության միջեւ կապի ապահովման անհրաժեշտությանը:

«Կորպորատիվ պատասխանատվությունն առնչվում է կյանքի բազմաթիվ կողմերին եւ արժեքներին` էթիկային, պատասխանատվությանը, հարգանքին, շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությանը, որոնք էլ քաղաքակիրթ հասարակության հիմքն են: Տարածելով կորպորատիվ պատասխանատվության գաղափարը երիտասարդների շրջանումՙ մենք պետք է հասնենք նրան, որ ապագա սերունդների կողմից կորպորատիվ պատասխանատվությունն ընկալվի ոչ թե որպես զուտ հայեցակարգ, այլ դառնա ապրելակերպ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին ապահովել կայուն եւ հարուստ տնտեսագիտական գիտելիքով, նպաստել նրանց ձեռնարկատիրական հմտությունների եւ կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ ծանոթացնել Հայաստանում արդեն ձեւավորված նոր գործարար մշակույթի` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական սկզբունքներին եւ ռազմավարությանը:

Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը` աշակերտների ջանքերով մինիընկերություններ հիմնելու եւ դրանք գործարկելու միջոցով: Այդ աշակերտական գործարար ընկերությունների նպատակը փոքր մասշտաբով իսկական տնտեսական գործունեություն ծավալելն է եւ իրական բիզնես ընկերության գործունեությունն ընդօրինակելը: Իսկ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացում` աշակերտներն իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացնում են հանրային ծրագրերի նախաձեռնմանը: Ծրագրի շնորիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքներին, դառնում են առավել ինքնավստահ եւ ունակ հոգ տանելու իրենց համայնքների բարեկեցության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ