RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 824, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ

Նոյեմբերի 19-ի առավոտյան Բեյրութի հարավումՙ Բիր Հասան (Ջանա) շրջանում որոտացել է երկու պայթյուն:

Սկզբում Ռոյթեր գործակալությունը հաղորդել է, որ քաղաքում պայթել է երկու հրթիռ, որոնցից մեկը վնասել է Իրանի դեսպանատան շենքը: Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ շենքի մոտ պայթեցվել է ականված ավտոմեքենա:

Շիա արմատականների «Հզբոլլահ» խմբավորմանը պատկանող «Ալ Մանար» հեռուստաալիքի տվյալներով, Իրանի եւ Եմենի դեսպանատների մոտ իրեն պայթեցրել է մի մահապարտ ահաբեկիչ, իսկ հետո պայթել է մի ականված ավտոմեքենա: Երկու դեսպանատների շենքերը էական վնասներ են կրել: Հեռուստաալիքը նշում է, որ կան շուրջ 25 զոհ եւ տասնյակ վիրավորներ, մեծ մասըՙ խաղաղ բնակիչներ:

«Ֆիգարո» թերթի կայքէջը, բժշկական աղբյուրներ վկայակոչելով, հաղորդում է, որ սպանվածների թիվը առնվազն 22 է, վիրավորներինըՙ 146: Իրանի դեսպանը չի տուժել: Նա հայտարարել է, թե «դեսպանատան ներսում» զոհեր չկան: Սակայն, «Ֆիգարոյի» տվյալներով, դեսպանության մշակութային խորհրդատուն զոհվել է, իսկ պահակախմբի մեջ կան վիրավորներ:

«Հզբոլլահի» կենտրոնավայր համարվող Ջանան անցյալում արդեն հրթիռակոծվել էր: Այդ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին սուննի խմբավորումները, որոնք այդպիսով վրեժ էին լուծել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից այդ երկրում ռազմական գործողություններին «Հզբոլլահի» մասնակցության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ