Եթե Հայաստանից անկախ պատճառներով Հայաստանի մուտքը Մաքսային միություն չստացվի (այդ կարգի զարգացումների ծիլեր երեւում են` եթե Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի պահվածքը նկատի առնենք), միաժամանակ` Եվրոմիության հետ Ասոցիացման պայմանագիրն էլ արդեն նախկին ծավալով այլեւս հնարավոր չի լինելու իրականացնել, չի՞ ստացվում, որ Հայաստանն ակամա երկու տեսակի խոր համագործակցությունից միաժամանակ հետ կմնա` իր հետեւանքներով ...
ԿՀՎ-ն սկսել է կազմել միջազգային դրամական փոխանցումների տվյալների ծավալուն բազա, որ կներառի ֆինանսական գործառնությունների հետ կապված տեղեկություններ եւ ԱՄՆ-ի միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալներ: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal հանդեսըՙ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ:
Երեկ խորհրդարանական մեծամասնությունը տապալեց ընդդիմադիր խմբակցությունների միասնաբար հրավիրած արտահերթ նիստը, որի թեման կենսաթոշակային բարեփոխված օրենքից կուտակային բաղադրիչի հետաձգումն էր մեկ տարով: Ժամը 12:00ին քվորում չկար` 45 պատգամավոր էր գրանցված, կոալիցիոն երկու խմբակցությունները փոխադարձ համաձայնությամբ բոյկոտել էին նիստը, իսկ արդեն կանոնակարգով սահմանված երեք ժամից հետո, երբ քվորում չի լինում, նիստը հայտարարվում ...
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող 14 ընկերություններին (IT master, NIX Computers, LED Computers, AG electronics, ONLINE PLUS, HARD POWER SYSTEMS, IT Plasa, FULLOPSYS, Compass, LANZA, SP tech Computrs, SMART SHOP, FREEGATE եւ հՑՈՑցՐՈ) նախազգուշացրեց համակարգչային չարտոնագրված ծրագրեր վաճառելու եւ անբարեխիղճ մրցակցություն ծավալելու ...
Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի մշակումը սկսվել է 8-9 տարի առաջ, եւ այն նախատեսում է անցում ներկայիս բաշխողական համակարգից բազմաստիճան կուտակային համակարգի: Պարտադիր կուտակային համակարգը սկզբնապես նախատեսված էր, որ կգործի 2008-ից, բայց տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվեց, եւ այժմ որոշվել է, որ գործելու է 2014-ի հունվարի 1-ից: Այդ համակարգում կընդգրկվեն այդ պահին մինչեւ ...
Economiematin.fr կայքէջի համար Ֆրանսիայում Toluna Quicksurveys հաստատության անցկացրած համացանցային հարցման արդյունքների համաձայն, ֆրանսիացիների մոտ 50 տոկոսը պատրաստ է երկիրը լքելՙ գործազրկությունից, հարկային ճնշումից, տնտեսական լճացումից խուսափելու համար: «Ֆիգարո» թերթը մանրամասնում է, որ հարցումն անցկացվել է 18-ից բարձր տարիքի 1000 անձանց շրջանում, նոյեմբերի 13-14-ը:
Երկար ժամանակ տարփողված Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը Անկարայում կայացավ նոյեմբերի 13-ին, թեեւ Իլհամ Ալիեւը «եղբայրական երկրի» մայրաքաղաք էր հասել նոյեմբերի 11-ին: Նրա այցին ընդառաջ Անկարա ուղեւորված` haqqin.az-ի խմբագիրը հետեւյալ տպավորությունն է փոխանցել. «Կհաջողվի՞ Էրդողանին կասեցնել Ադրբեջանի նախագահի հետ հարաբերությունների սառնությունը»,- սա է եղել թուրք լրագրողների եւ քաղաքական վերլուծաբանների ...
Մի քանի հարյուր մարդ էր երեկ հավաքվել Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: Նրանք բողոքում էին կենսաթոշակային բարեփոխումների կուտակային բաղադրիչի ներդրման դեմ: Ազգային ժողովի մոտից շարժվելով դեպի ՀՀԿ գրասենյակ` ցուցարարները կառավարող կուսակցության պատգամավորներից պահանջում էին գնալ ու ժամը 15:00-ին մասնակցել Ազգային ժողովի արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է քննարկվեր կենսաթոշակային բարեփոխումների ...
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԽ նախարարների կոմիտեի նիստը: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ Է. Նալբանդյանը իր ելույթում ամփոփել է Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը:
Շաբաթ, նոյեմբերի 9-ին, առաւօտեան ժամը 9-ին ՌԱԿ-ի Մեծագոյն Նիւ Եորքի Արմենական-Յովսէփեան ակումբին հրաւէրով նախաճաշ-հանդիպում մը կազմակերպուեցաւ թուրք լրագրող ու Մեծ եղեռնի պատասխանատուներէն Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի հետ: Բացի ընկերներէ, ներկայ գտնուեցան նաեւ Հայկական Համագումարի (Արմինիըն Էսեմբլի), Վարդանանց Ասպետներու համախմբումի, ԹՄՄ-ի պատասխանատու ազգայիններ: Հանդիպումը տեղի ունեցաւ ԹՄՄ-ի Նիւ Ջըրզիի կեդրոնին ...
Արդեն մի քանի օր է, ինչ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, մի կողմ դնելով իրենց` ընտրողների հետ ցանկալի հանդիպումները, օրենսդիր աշխատանքին զուգահեռ, փորձում են տեսակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին: Չեն թողնում: Այսինքն, օրենքը թույլատրում է, մասնավորաբար պատգամավորը ցանկացած պահի կարող է անխափան այցելել ցանկացած պետական ...
Իգոր Մուրադյանը հերթական «գլուխգործոցն» է հեղինակել (http:/www.lragir.am/index/arm/0/comments/view/90921): Այս անգամ` 1in.am.-ին իմ հայտնած կարծիքի առթիվ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իրավունք չունի ԼՂՀ անկախության ճանաչման հարց բարձրացնելուՙ առանց ԼՂՀ իշխանությունների հետ համաձայնեցնելու:
Լիբանանահայ «լեզվաբան», հայոց լեզվին նվիրված մի քանի աշխատությունների հեղինակ, մասնագիտությամբ ատամնաբույժ Արմենակ Եղիայանը, որի գրքերց մեկը «Ազգ»ի էջերում ներկայացնելու պատեհություն ունեցել ենք ժամանակին, վերջին տարիներին սովորություն է դարձրել պարբերաբար էլեկտրոնային նամակներ հղել խմբագրությանըՙ բացառապես ուղղագրական ու քերականական դիտողություններով: Անշուշտ այդ նամակները պիտի ընդունեինք միայն շնորհակալական զգացումներով, ինչպես տարիներ առաջ ընդունում ...
Ուկրաինայում արդեն 12-րդ անգամ անցկացվում է «Серебренное перо» («Արծաթե փետուր») պոետական անունը կրող միջազգային ստեղծագործական մրցույթը: Մրցույթի հիմնադիրներն են Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միությունը, Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միության Ղրիմի հանրապետական կազմակերպությունը, Ղրիմի Ինքնավար Հանրապետության ինֆորմացիայի պետական կոմիտեն, Ղրիմի մամուլի ակումբը եւ «Սուդակ» զբոսաշրջային-առողջարարական համալիրը:
Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի առաջնորդ, Հայկազուն եպս. Նաճարյանի հովանավորությամբ հոկտեմբերի 26-ին «Ուեսթլի» շքեղ դահլիճում փառաշուք հանդիսությամբ նշվել են Սիդնեյի ՀԲԸՄ-ի եւ Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարանի հիմնադրման զույգ հոբելյանները, տեղեկացնում է նախկին եգիպտահայ, «Արեւ» թերթի երկարամյա խմբագիր, իսկ ներկայումս ավստրալահայ համայնքի «Տեղեկատու» ամսագրի հայկական բաժնի պատասխանատու դոկտ. Ավետիս Յափուճյանը ...
Երեկվա օրը Երեւանի գեղարվեստի ակադեմիայի համար առանձնահատուկ էր, ինչպես նշեց ռեկտոր Արամ Իսաբեկյանըՙ տարբերվող եւ նշանավոր: Ակադեմիայի Ալբեր եւ Թովե Բոյաջյան ցուցասրահի` մշտապես ակտիվ աշխատանքը միանգամայն այլ շունչ ուներ: Բանն այն է, որ այս անգամ ցուցասրահը հյուրընկալել էր Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիայի սաների աշխատանքները, եւ դրանց հեղինակների ներկայությունը բավական փոխել ...
«Ազգը» հոկտեմբերի 26-ի համարում արդեն տեղեկացրել էր իր ընթերցողներին, որ Կատյա Մինաս Փելթեկյանի խմբագրությամբ Անգլիայում լույս էր ընծայվել երկու գիրքՙ «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը: Հաղորդագրություններ բրիտանական մամուլում: 1914-1923 թթ.» ընդհանուր խորագրով (The Times of the Armenian Genocide: Reports in the British Press (1914-1923)):
Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 6-րդ տուրը հաղթական էր մեր հավաքականների համար: Տղամարդկանց հավաքականը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի շախմատիստներին, իսկ մեր շախմատիստուհիները մեծ առավելությամբ հաղթեցին իսպանուհիներին (3,5-0,5):
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը չափազանց անհաջող անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական հերթական մրցախաղը Թուլուզումՙ 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրելով ֆրանսիացիներից, որոնք հոկտեմբերին Երեւանում էլ հաղթել էին խոշոր հաշվով (4-1):
Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի համար եւս մեկ մեդալ ապահովեց մինչեւ 70 կգ քաշային Վարդան Կոսյանը: Նա քառորդ եզրափակիչում համառ մրցապայքարում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Պոգրեբնյակին ու մտավ հաջորդ փուլՙ իր համար նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալը: Եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ բռնցքամարտիկը կմրցի ադրբեջանցի Հուսեյն Թավերդիլիի հետ:
Վիեննայում կայացած վիճակահանության արդյունքներով հայտնի են դարձել հանդբոլի մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի մասնակիցները: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է ընտրական 8-րդ խմբում, որտեղ մրցելու է Ռումինիայի եւ Թուրքիայի ընտրանիների հետ:
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանն առայժմ մարզվում է անհատական ծրագրով: Հաջորդ շաբաթ նա կմիանա իր խաղընկերներինՙ մարզվելով ընդհանուր խմբում: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը նշել է, որ առայժմ դժվար է ասել, թե արդյոք Մովսիսյանը կմասնակցի՞ նոյեմբերի 23-ին ԲԿՄԱ-ի հետ կայանալիք հանդիպմանը: