RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013



Տեղադրվել է` 2013-11-15 23:39:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1374, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՐՁԵՔ, ԴԱՐՁԵՔ ԴԵՊԻ ՏՈՒՆ

ՄԱՐՏԻՆ ՂԱՐԻԲՅԱՆ

Վաղ հասակից փարվեց

սրտիս տխուր մի երգ

Չգիտեի աշուղի՞ էր,

թե գուսանի՞,

Հոսեց կյանքը, ու այն

դարձավ ինձ ցավ ու վերք

Ինձ շատ մոտիկ,

բայց թե հեռվում ավե՜ր Անի:

Սուրեն Շիրինյան

անաստեղծ Սուրեն Շիրինյանը ծնվել է Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղումՙ աշխատավորի ընտանիքում: Սկսել է ստեղծագործել ներկա դարի սկզբին եւ այսօր արդեն ընթերցողի սեղանին է դրել բանաստեղծությունների երկու ժողովածուներՙ «Մթնոտ հուշեր», որը Սուրեն Շիրինյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն է, եւ երկրորդՙ «Հայոց վշտի ճանապարհով»: Կարոտ, հպարտություն, ցավ, սեր, ահա՛ այն զգացմունքները, որոնք Սուրեն Շիրինյանն արտահայտում է իր բանաստեղծությունների մեջ: Բանաստեղծի կարոտն ու ցավը արյան կանչով գալիս է պապերից, քանի որ նրանք արտագաղթել են Արեւմտյան Հայաստանից եւ հաստատվել Ջավախք աշխարհում: Հպարտ է Սուրեն Շիրինյանն իր հայրենիքով եւ սուրբ հողով, որն այնքան կորուստներ ու վշտեր է տեսել, բայց իր որդիների շնորհիվ կանգուն մնացել: Բանաստեղծի համար սերը Հայրենիք է, իսկ Հայրենիքըՙ սեր, եւ այդ սերը նրա բանաստեղծությունների յուրաքանչյուր տողի մեջ է: Ինչպես «Մթնոտ հուշեր» ժողովածուի գրախոսականում Ազանուշ Ղարիբյանն է գրումՙ Սուրեն Շիրինյանի բանաստեղծությունների տողերում հայի սրտի խոսքը եւ հային հուզող հարցերն են արտահայտված: Նրա խոսքերը հնչում են ժողովրդի ձայնով եւ միայն ժողովրդի համար: Հենց իր ժողովրդին են ուղղված բանաստեղծի կոչերըՙ չլքել հայրենիքը եւ այդ հայրենիքի հոգու գանձերը.

Հայրենիք դարձեք,

դարձեք դեպի տուն,

Թե մնացել է

ձեզնից փոքր խիղճ,

Թե մոռացել եք

մայրական լեզուն,

Օտար ափերում

կդառնաք ոչինչ:

Փառաբանելով Հայաստանը, Սուրեն Շիրինյանը փառաբանում է ֆիդայուն, ով զենքը ձեռքին մինչեւ մահ պայքարել է սրբության սրբոց Հայրենիքիՙ Արեւմտյան Հայաստանի համար: Բանաստեղծի համար կանչ ու լեգենդ են ֆիդայինների արժանի հետնորդներըՙ հայ ազատամարտիկները, ովքեր ոսոխից ազատագրեցին Արցախը.

Կանցնեն հողմեր,

կանցնեն օրեր ու տարի,

Հիշատակը ձեր կմնա սարերում,

Չի մոռացվի ահեղ

շունչը խավարի,

Դուք կդառնաք կանչ ու

լեգենդ նոր օրում:

Հայ պայքարը եւ պայքարի արդյունքում ծնված բազմաթիվ հաղթանակները հուսադրում են բանաստեղծին, ով հավատացած է, որ դեռեւս մենք ետ կբերենք Արեւմտյան Հայաստանը, եւ այն ամենն, ինչ դարերի ընթացքում թշնամին խլել է մեզանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ