RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013



ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ

Տեղադրվել է` 2013-11-15 23:39:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 999, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» 2014 ԹՎԻ ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հ. Ծ.

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը ըստ մասնագետների, համաշխարհային կինոարվեստի գոհարներից մեկն է:

«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ, Համաշխարհային կինոֆոնդը որոշում է կայացրել վերականգնել ֆիլմը, որպեսզի այն ցուցադրվի առաջիկա տարի Կաննի միջազգային կինոփառատոնի օրերին:

Փարաջանովը միջազգային կինոքննադատների ուշադրությանը արժանացավ հատկապես «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նկարահանելուց հետո: Այն արտասահմանում հայտնի է «Հրեղեն վայրի ձիերը» (Wild Horses of Fire) անունով: Դրանից առաջ նկարահանված ֆիլմերը (1954-1964) նա «սովորական աղբ» է համարել: Վերջին տարիներին նա զբաղված է եղել «Խոստովանություն» ինքնակենսագրական ֆիլմի աշխատանքներով, որը թողել է անավարտ մահվան պատճառով: Փարաջանովը վախճանվել է 1990 թվի հուլիսի 20-ին Հայաստանում, 66 տարեկանում:

Անավարտ ֆիլմը ի մի է բերել իր մտերիմ ընկեր Միխայիլ Վարդանովը 1992-ին «Փարաջանով: Վերջին գարունը» վերնագրով: 2010-ին Հոլիվուդում հիմնվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը, որի նպատակն է պահպանել եւ սերունդներին հանձնել Փարաջանովի եւ Վարդանովի ժառանգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ