RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013



Տեղադրվել է` 2013-11-15 23:39:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1030, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ԿԵՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԼՔԵԼ ՖՐԱՆՍԻԱՆ

Պ. Ք.

Economiematin.fr կայքէջի համար Ֆրանսիայում Toluna Quicksurveys հաստատության անցկացրած համացանցային հարցման արդյունքների համաձայն, ֆրանսիացիների մոտ 50 տոկոսը պատրաստ է երկիրը լքելՙ գործազրկությունից, հարկային ճնշումից, տնտեսական լճացումից խուսափելու համար: «Ֆիգարո» թերթը մանրամասնում է, որ հարցումն անցկացվել է 18-ից բարձր տարիքի 1000 անձանց շրջանում, նոյեմբերի 13-14-ը:

Հարցման մասնակիցների ավելի քան 21 տոկոսը պատրաստվում է Ֆրանսիայից հեռանալ առաջիկա 3 ամսվա ընթացքում, 25 տոկոսը մտադիր է երկիրը լքել 6 ամսվա, 20 տոկոսըՙ 1 տարվա, 8 տոկոսըՙ 2 տարվա, 9 տոկոսըՙ 5 տարվա ընթացքում: Հարցման մասնակիցների զգալի մասը կուզենար մեկնել հնարավորինս շուտՙ ընթացիկ գործերը կարգավորելուց հետո: Հեռանալու մասին չի մտածում հարցման մասնակիցների միայն 16 տոկոսը:

Ֆրանսիացիների 30 տոկոսը կուզենար մեկնել ԱՄՆ եւ Կանադա, 28 տոկոսըՙ եվրոպական որեւէ այլ երկիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ