«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013
| | Տեղադրվել է` 2013-11-15 23:39:16 (GMT +04:00) | Ընթերցված է` 1103, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 14
| ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՀՀԿ-Ի ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ Ա. Մ. Մի քանի հարյուր մարդ էր երեկ հավաքվել Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: Նրանք բողոքում էին կենսաթոշակային բարեփոխումների կուտակային բաղադրիչի ներդրման դեմ: Ազգային ժողովի մոտից շարժվելով դեպի ՀՀԿ գրասենյակ` ցուցարարները կառավարող կուսակցության պատգամավորներից պահանջում էին գնալ ու ժամը 15:00-ին մասնակցել Ազգային ժողովի արտահերթ նիստին, որի ժամանակ պետք է քննարկվեր կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր կուտակային բաղադրիչի 1 տարով հետաձգելու հարցը: Իրենց պահանջը նրանք հանձնեցին ՀՀԿ կուսակցության ներկայացուցչին, որտեղից նրան տեղեկացրել են, որ առաջարկների պատասխանների վերաբերյալ ՀՀԿ-ն հայտարարություն կտարածի: Բողոքողները պայքարելու են, որ կենսաթոշակային բարեփոխումների կուտակային բաղադրիչը կամ ուժի մեջ չմտնի, կամ հետաձգվի: | | | |
|
| |