RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1157, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՍԼԱՄԱՑՆԵԼ ԱՅԱ ՍՈՖԻԱՆ

Ստամբուլի Սուլթանահմեդ պատմական թաղամասում շաբաթ օրը Գորգի թանգարանի բացման արարողությունից օգտվելովՙ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ցանկություն է արտահայտել թանգարանի կողքին գտնվող Այա Սոֆիա տաճարը դարձնելու մահմեդական սրբավայր: «Սուրբ Սոֆիա մզկիթը շուտով նորից կժպտա», հույս է հայտնել փոխվարչապետը:

Տվյալ հայտարարությունն արվել է լարված իրավիճակում, երբ կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) մեղադրվում է կրոնական որոշ նկատառումներով բարեփոխումներ իրականացնելով Թուրքիայի հասարակությունն իսլամացնելու մեջ, գրում է Le Figaro թերթը:

Սեփական նախաձեռնությունն արդարացնելու նպատակով փոխվարչապետը քննադատել է կրոնական շինության ներկայիս կարգավիճակը. 1934 թ. հրամանագրով այն վերածվել է թանգարանի: Առընչի խոսքերովՙ «պաշտամունքի վայրը չի կարող կատարել այլ դեր, բացի նախնականից»: Փոխվարչապետը, որպես իր ասածը հաստատող փաստարկ, վկայակոչել է դարձյալ Այա Սոֆիա կոչվող երկու եկեղեցի-թանգարաններ, մեկըՙ Տրապիզոնում, մյուսըՙ Իզնիկում (Թուրքիայի արեւմուտք), որոնք վերջին ամիսներին գրանցվել են իբրեւ մզկիթներ:

Ստամբուլի (նախկին Կոստանդնուպոլիս) զբոսաշրջային գլխավոր դիտարժանությունը հանդիսացող Այա Սոֆիան ճարտարապետական գոհար է իր գմբեթով (տրամագիծը 30 մետր է) եւ ոսկեպատ խճանկարներով: 6-րդ դարում Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր օրոք կառուցված հսկայական տաճարը Կոստանդնուպոլսի հույն ուղղափառ պատրիարքի նստավայրն էր, որը կողոպտվեց 4-րդ խաչակրաց արշավանքի ժամանակ, իսկ 1453 թ. օսմանցիների կողմից քաղաքի գրավումից հետո վերածվեց մզկիթի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ