RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



ՀԱԿԱՀԱՅ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1056, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԺԽՏՈՂԱԿԱՆ ՋԱՍՏԻՆ ՄԿՔԱՐԹԻՆՙ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ջաստին Մկքարթին ամերիկացի պատմաբան է, որ ճանաչված է որպես հայերի ցեղասպանությունը ժխտող անձնավորություն, ճիշտ այնպես, ինչպես Դեյվիդ Իրվինգն է ճանաչված որպես հրեաների ողջակիզումը ժխտող անձնավորություն:

Ավստրալիայի ազգային պաշտպանության հարցերով զբաղվող թղթակից Մայքլ Բրիսենդենի փոխանցմամբ, ABC-ի լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ նոյեմբերի 21-ին պրոֆ. Մկքարթին հրավիրված է ելույթ ունենալու Ավստրալիայի խորհրդարանում: Կանբերայում կայանալիք ելույթը վերնագրված է «Ի՞նչ պատահեց 1915-23 թվերին» եւ անցկացվելու է փակ շրջանակում, միայն հրավիրատոմսերով: Այդ առթիվ լեյբորիստական կուսակցության շարքային պատգամավորներից Լորի Ֆերգյուսոնը պատվիրել է նախապատրաստել խորհրդարանային հանձնախմբերից մեկի սենյակը:

Հայտնի է, որ 2015-ը նշանակալի տարեթիվ է: Մինչ Թուրքիան եւ Ավստրալիան նշելու են Գալիպոլիի հարյուրամյակը, հայերը հիշատակելու են իրենց պատմության սեւագույն էջի դարելիցը: Ի դեպ, Թուրքիան արգելել է Նոր Հարավային Ուելսի նահանգինՙ մասնակցելու Գալիպոլիի տոնակատարություններին, հաշվի առնելով, որ վերջինս պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը:

Մայքլ Բրիսենդենը հավելում է, որ հակառակ թուրքական կողմի բուռն ճնշումներինՙ Ավստրալիայում որոշակի շրջանակներ կառավարությունից պահանջում են ճանաչել հայերի ցեղասպանությունը: Այդ շրջանակներում հայտնի ակտիվիստներ են Ջո Հոկին, Մալկոլմ Թըրնբուլը եւ Մայքլ Դենբին, որոնք վճռական են իրենց դիրքորոշումներում եւ շարունակելու են պայքարը «հօգուտ ցեղասպանության ճանաչման... 2015 թվի ապրիլից հետո», եզրակացնում է Բրիսենդենը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ