ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՏԱՆԳՈՅԻ ԵՐԵԿՈ ՄԱՐԻՈ ՍՏԵՖԱՆՈ ՊԻԵՏՐՈԴԱՐԿԻԻ ՀԵՏ Մ. Հ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ավանդաբար տարին ավարտում է տոնական համերգով: Այս տարի դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում նվագախումբը պատրաստում է տոնական համերգային ծրագիր նվիրված Ամանորին եւ Սուրբ ծննդյան տոնին: Ողջ համերգի ընթացքում հնչելու են արգենտինյան ռիթմեր Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները Երեկոն հագեցած է լինելու տանգոյի կենսախինդ մեղեդիներով եւ ռիթմերով: Երիտասարդական նվագախմբի հետ որպես մենակատարներ հանդես կգան հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված, աշխարհահռչակ իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին եւ ֆլեյտահար Սառա Ռուլին: |