RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-12-24 23:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1042, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՍՆՈՈՒԴԵՆՆ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) եւ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը «Վաշինգտոն փոստ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ինձ համար, անձնական բավարարվածության իմաստով, առաքելությունն արդեն ավարտված է: Ես արդեն հաղթել եմ»:

ԱԱԳ տասնյակհազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման կապակցությամբ նա մասնավորապես հայտարարել է. «Ես չէի ուզում փոխել հասարակությունը: Ուզում էի հասարակությանը ընձեռել իրեն փոխելու հնարավորություն»:

Թերթի աշխատակից Բարտոն Գելմանի հետ զրուցելիս Սնոուդենը խոստովանել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությանն առնչվող նյութերը հրապարակելիս ինքը գործել է «կուրորեն» եւ վստահ չի եղել, թե կարժանանա հասարակական լայն աջակցության: Այդուհանդերձ, Սնոուդենի խոսքերով, ինքը կնախընտրեր «փորձել ինչ-որ բան անել, քան ոչինչ չանել»:

ԱԱԳ մյուս աշխատակիցների նման Սնոուդենը ժամանակին ստորագրել է այսպես կոչված «ձեւ 312», այսինքնՙ գաղտնի տվյալներ չհրապարակելու պարտավորագիր: Ընդսմին նա հայտարարում է, որ ինքը գաղտնիք պահելու երդում չի տվել. երդվել է միայն երկրի սահմանադրության առջեւ:

«Ես չեմ փորձում հաղթել ԱԱԳ-ին, այլ աշխատում եմ ԱԱԳ-ի բարելավման ուղղությամբ: Հենց հիմա էլ շարունակում եմ աշխատել ԱԱԳ-ի համար: Սակայն նրանք դա չեն հասկանում», ասել է Սնոուդենը իր հարցազրույցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ