ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ՈՒ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵՑԻՆ Գրոնինգենի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Զավեն Անդրեասյանի եւ Էլինա Դանիելյանի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Մեր շախմատիստները 2,5-ական միավորով հետապնդում են 3 անընդմեջ հաղթանակներ տոնած Էրվին Լ՛Ամիին, Վոյթեր Սպիլմանին, Պետեր Միխալիկին, Բենջամին Բոկին եւ Դավիթ Լոբժանիձեին: Տիգրան Սիմոնյանը 2 միավորով 26-րդ տեղում է: Նա հաղթեց Յան Բալջեին: |