RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1522, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՄ ՄՏՆԵԼԸ ԿԱՐԺԵՆԱ ՏԱՐԵԿԱՆ 25 ՄԼՐԴ ԵՎՐՈ

Պ. Ք.

Եթե Եվրոմիությունն իր կազմում ընդգրկի Ուկրաինային, ապա ստիպված կլինի ամեն տարի լրացուցիչ ծախսել 25 մլրդ եվրո: Այս հայտարարությամբ հանդես է եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: «Մենք պետք է պարզենք, թե տարեկան ով կվճարի 25 մլրդ եվրո», ասել է նա, ավելացնելով, որ ԵՄ անդամ դառնալու համար Ուկրաինան «պարտավոր է լինել քաղաքականապես եւ տնտեսապես կայուն, ինչպես նաեւ վերահսկել իր սահմանները»:

Մինչդեռ Ուկրաինայի տնտեսական վիճակը շատ ծանր է: «Ֆայնենշլ թայմս» թերթը մասնավորապես գրում է. «Կանխիկ արժույթի սեւ շուկան երկրի ֆինանսական նոր ճգնաժամի վկայությունն է»: Սեւ շուկայում մեկ դոլարի դիմաց տալիս են 18 գրիվնա: Տարեսկզբից գրիվնան արժեզրկվել է 80 տոկոսով:

Վաշինգտոնի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի փորձագետ Պատերսոն Անդերս Ասլունդը կանխատեսել է, որ առաջիկա 4 ամիսներին Ուկրաինայում կլինի ֆինանսական ճգնաժամ: «Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի միջազգային պահուստները կրճատվելով հասան 12,6 մլրդ դոլարի. դա վճարունակության կրիտիկական մակարդակից ցածր է», գրում է նա:

Տարեվերջին երկրի պահուստները կկազմեն 10 մլրդ դոլարից պակաս, քանի որ 3,1 մլրդ պետք է վճարվի ռուսական գազի դիմաց: Բանկային հատվածում բարդություններ կծագեն գրիվնայի արժեզրկման հետեւանքով, նշում է ուկրաինացի տնտեսագետ Օլենա Բիլանը: «Պետական պարտքը սրընթաց կերպով աճում է եւ տարեվերջին հավանաբար կկազմի ՀՆԱ 80 տոկոսը: Սղաճը 2014 թ. կհասնի 24 տոկոսի եւ կշարունակի արագանալ», իր հերթին նախազգուշացնում է Ասլունդը:

Արեւմուտքն Ուկրաինային օգնելու համար արդեն որոշել է ծախսել 27 մլրդ դոլար. 17 մլրդ խոստացել է ԱՄՀ-ն, եւս 10 մլրդ կհատկացնեն այլ նվիրատուներ: Սակայն Կիեւն առայժմ ստացել է 8,2 մլրդ դոլար եւ մինչեւ տարեվերջ դժվար թե նոր գումարներ ստանա, քանի որ հետաձգել է բյուջեի հաստատումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ