Նախորդիվՙ այս սյունակի տակ անդրադարձել էի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարությանը, թե ժամանակն է փոխելու Երուսաղեմի կարգավիճակը: Ասել էի, որ այդ հայտարարությունը անմիջականորեն սպառնում է մերՙ հայության շահերին: Քանզի կարգավիճակի որեւէ փոփոխություն, վստահ կարելի է պնդել, սպառնում է հայության ներկայությանը Սուրբ քաղաքում, որի մեկ-հինգերորդ մասը հայապատկան է, առարկայացված վաղ քրիստոնեական ...
Կառավարության երեկվա նիստը սկսելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հարկային ստուգումներին առնչվող խնդրին եւ հետեւյալն ասաց. «Ցանկանում եմ ձեզ մի տեսակետ ներկայացնել, եւ դա նաեւ մտահոգություն է: Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարեւոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումովՙ ...
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական վերջին լսումները պետք է դառնային առաջին հանրային մեծ քննարկումն այս թեմայով, որտեղ ակնկալվում էր ստանալ ծագող բազմաթիվ հարցերի գոնե մասնակի պատասխաններ, սակայն ոչ միայն այդ հարցերի պատասխաններն այդ լսումներին չէին տրվում, այլեւ կիսատ-պռատ բացատրությունները նոր հարցեր էին առաջացնում: Մեր թանկարժեք պատգամավորների մեծ մասը չբարեհաճեց ...
Նոյեմբերի 24-ի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում դրամը 16 դրամով արժեզրկվեց եւ կազմեց 435 դրամ 1 դոլարի դիմաց: Այդ օրը վաճառվեց գրեթե 32 մլն դոլար: Մինչ այդ, երկու շաբաթվա ընթացքում հայկական դրամն աստիճանաբար արժեզրկվում էր` 405-410-ից հասնելով մինչեւ 421 դրամ 1 դոլարի դիմաց:
Երբ խոսում են անցյալը կարեւորելու, անցյալը հիշելու մասին, առավել ապագային հայացքն ուղղած մարդկանց զգալի մի բազմություն հակառակվում է, թե անցյալին նայելու փոխարեն պետք է ապագային նայել ու մտածել այդ ուղղությամբ: Սրան բերվող հակափաստարկն էլ անցյալի անգիտության ու մոռացության վրա ապագա կառուցելու անհնարինության մատնանշումն է: Իսկ երբ անցյալի հետեւանքները ներկան են ...
Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը մոտեցավ իր ավարտին: Սեպտեմբերի 1-ից մեկնարկած երգի փառատոնը իր շուրջը համախմբեց Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցների աշակերտներինՙ հնարավորություն տալով նրանց առավել հաղորդակից լինելու ռուսաց լեզվին. ռուսական մշակութային արժեքներին:
Դժվար թե որեւէ մեկը վիճելի համարի Հայաստանում ոսկերչության դարերի ավանդույթներ ունենալն ու հայ ոսկերիչների բարձրաճաշակ աշխատանքների համաշխարհային հռչակը: Այսօր եւս ոսկերչությունը Հայաստանում զարգանում է եւ համարվում մեր արդյունաբերության հեռանկարային ճյուղերից մեկը: Այն, որպես այդպիսին, նաեւ ընդգրկված է կառավարության մշակած եւ իրագործման ընթացքում գտնվող արտահանման ուղղվածութուն ունեցող արդյունաբերության աջակցման ռազմավարական ծրագրում, ...
Ադրբեջանի մասին այս հոդվածում չենք խոսելու. նախՙ որովհետեւ խոսելու ենք հզորության մասին, իսկ դա եւ Ադրբեջանը մի տեսակ անհամատեղելի են, բացի դրանից, մեզանում ընդունված չէՙ մերոնց համեմատել Ադրբեջանի հետ. սիրուն չէ:
Ամեն անգամ, երբ անցնում եմ մայրաքաղաքի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկով եւ տեսնում այնտեղ Բուդապեշտում ադրբեջանցի կացնահարի կողմից դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրին, մի հարց է լուռ, գրեթե անլսելի հնչում ներսումսՙ ինչո՞ւ: Գուրգեն Մարգարյանը հերո՞ս է, որ իր կիսանդրին են տեղադրել, թե՞ որեւէ մեկի կիսանդրին կանգնեցնելու համար պարտադիր չէ, որ ...
Ծանր է ավարտվում Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցնողի աշունը: Նոյեմբերի սկզբին նա այցելել էր Հունգարիա: Այդ երկրի հետ Իլհամն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Երբ հունգարական բանտից Ադրբեջանին արտահանձնվեց մարդասպան Ռամիլ Սաֆարովը, արեւմտյան մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Բաքուն դրա դիմաց Բուդապեշտին խոստացել է երկու միլիարդ դոլարի ներդրում:
«Թուրքական հասարակության մեջ հակահայ տրամադրություններ բորբոքելու ճանապարհով ներքին թշնամու կերպարի ստեղծումը եւ նրա դեմ ազգայնամոլական ճակատի համախմբումը հետապնդում են հեռահար քաղաքական նպատակներ: Մոտակա նպատակը Թուրքիայի իսլամացած հայության (նաեւ` փոքրամասնությունների) մեջ ինքնության վերադարձի նկատվող զարթոնքը խեղդելն է: Տվյալ դեպքում իսլամացած հայերին թիրախ դարձնելը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների մեջ պատմականորեն գոյացած կնճռով, ...
Դեկտեմբերի 1-ին դաշնակից Ղազախստանի ժողովուրդը նշում է Առաջին նախագահի օրը: Ղազախստանի Հանրապետության պետական տոնի նախօրեին ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի ուղերձի վերլուծությունը, որով նա հանդես է եկել նոյեմբերի 11-ին «Նուռ Օտան» իշխող կուսակցության ակտիվի առջեւ: Այդ ուղերձը նա անվանել է «Նուռլը Ժոլ» («Լուսավոր Ուղի»)ՙ «Ուղի դեպի ապագա»:
Երբ երեւանյան մանկական սրճարանում տեղի ունեցած պայթյունից (ինչի հետեւանքով մի քանի երեխա վնասվածքներ են ստացել) անցել էր մի քանի օր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբՙ կապված իսլամիստ ծայրահեղականների նոր ահաբեկչության հետ, ինչի հետեւանքով մի քանի քրիստոնեաներ դաժանաբար սպանվել էինՙ պազապես քրիստոնեա լինելու համար: Նախագահ Օբաման նշեց. «Քանի որ ...
Աբխազիայում գրեթե ամեն ինչ կբերվի ռուսաստանյան ստանդարտներին` թոշակից մինչեւ պաշտպանական ռազմավարություն: Դեռեւս հոկտեմբերին «Ազգը» անդրադարձել էր դաշնակցության ու ինտեգրման միջպետական պայմանագրին, որով այսուհետեւ կկարգավորվեն Ռուսաստան-Աբխազիա հարաբերությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը անցյալ շաբաթավերջին Ստամբուլում 4-ժամյա բանակցությունների ժամանակ համաձայնության չեն եկել Սիրիայի ճգնաժամի հարցում, հաղորդում է «Հյուրրիեթ» թերթըՙ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուր:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից կստացվի «հիանալի նախագահ»: Այդ մասին նա հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ISIS-ը շարունակում է իր գազանությունները, ռմբակոծություններն ու ավերածությունները: ISIS-ի նախկին մարտիկներից մեկը վերջերս բացահայտել է այդ ահաբեկչական խմբավորմանը Թուրքիայի օժանդակության աստիճանը: «Շերկո Օմեր» ծածկանվամբ հաղորդակցությունների գծով մի տեխնիկ, որին հաջողվել է փախչել, «Նյուզուիք» ամերիկյան պարբերականին պատմել է, թե ինչպես ուղեկցվող բեռնատարների շարասյունով Ռաքքայից անցել է թուրքական սահմանը եւ այնուհետ վերադարձել ...
Ինչ անուն էլ տանք, պետք է գիտակցենք, որ օրեցօր սաստկացող մի նոր սառը պատերազմ է ուրվագծվում հորիզոնում: Արեւելք-Արեւմուտք հակամարտությունը շատ արագ է զարգանում եւ կարող է վերահսկողությունից դուրս գալ:
«Ոչ խտրականությանն ու երկակի ստանդարտներին» նախաձեռնությունն իր բողոքի ձայնն է ուղղում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանըՙ առ այն, որ ի դեմս այս կառույցի աշխատակիցներիՙ մասնավորապես հյուպատոս Թերեզա Պորցուցեկի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ բազմիցս աղաղակող անարդարություն է ցուցաբերվել:
Նոյեմբերի 20-ից 22-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը: Հովհաննես Մանուկյանը նախ հանդիպել է Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Գենադի Կորնիենկոյին: Հանդիպման ընթացքում Գ. Կորնիենկոն կարեւորել է ԱՊՀ երկրների միջեւ նախորդ տարի ստեղծված քրեակատարողական հիմնարկների ղեկավարների խորհրդի աշխատանքը:
Եթե Եվրոմիությունն իր կազմում ընդգրկի Ուկրաինային, ապա ստիպված կլինի ամեն տարի լրացուցիչ ծախսել 25 մլրդ եվրո: Այս հայտարարությամբ հանդես է եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: «Մենք պետք է պարզենք, թե տարեկան ով կվճարի 25 մլրդ եվրո», ասել է նա, ավելացնելով, որ ԵՄ անդամ դառնալու համար Ուկրաինան «պարտավոր է լինել քաղաքականապես ...
Մարդկութիւնը հազիւ կազմաւորուիլ սկսած, որպէս հաւաքական ապրելակերպի ու միատեղ կեցութեան գաղափարի իրագործումին նպաստող անհատներ, բնական մղումով որոշ անձեր համայնքը ղեկավարելու ցանկութիւն ունեցան, իրենց անձին մէջ տեսնելով անհրաժեշտ քաջութիւնն ու ձեռներէցութիւնը:
Ուոթերթաունում (Մասաչուսեթս) գտնվող Թեքեյան Մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի գլխավոր վարչությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ վարչության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը այսուհետ կզբաղեցնի հարգված մտավորական, «Արարատ» եռամսյա հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Արամ Արքունը: Նա միջազգային հարաբերությունների գծով մագիստրոսի կոչում է ստացել Պենսիլվանիայի համալսարանից, եղել է տնօրենի օգնական Գրիգոր եւ ...
Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:
Բրիտանահայ համայնքի պատմության մեջ 2014թ. նոյեմբերի 19-ը ամենայն հավանականությամբ կմնա որպես ամենահիշարժան տարեթվերից մեկը: Համայնքի գոյության ավելի քան 150 տարիների ընթացքում առաջին անգամը լինելովՙ Միացյալ Թագավորության թագաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը այցելեց Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցին, որտեղ հանդիպեց բրիտանահայ համայնքի անդամներին, հոգեւոր առաջնորդին, կրօնական դասին,ազգային բարերարներին եւ համայնքային կառույցների ղեկավարներին:
Երկիր մոլորակի մակերեւույթից մոտավորապես 11,5 հազար կիլոմետր բարձրության վրա գոյություն ունեցող անտեսանելի վահանը կանգնեցնում Է Վան Ալենի գոտուց գերարագ Էլեկտրոնների հոսքը, որոնք հայտնի են «մարդասպան-Էլեկտրոններ» անվանումով: Այս հայտնագործությունը կատարել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները, որոնք աշխատում են մթնոլորտի եւ տիեզերքի ֆիզիկայի Բոուլդերի լաբորատորիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ըՙ հղում անելով Nature-ին:
Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը շարունակվում է Ազգային պատկերասրահում` նկարչի գործերի հրաշալի ընտրությամբ նրա արվեստը նորովի բացահայտելու հնարավորություն տալով: Այս օրերին մամուլում հրապարակված հոդվածները, հեռուստատեսությամբ ներկայացված ֆիլմերը, հարցազրույցներն ու հաղորդումները Վարպետի ստեղծագործությունը վերստին արժեւորեւորելու, նրա թողած գեղարվեստական ժառանգությունը նոր հայացքով գնահատելու, մտորելու առիթ տվեցին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» եւ «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին: Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:
2010թ. սկսած «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր» ծրագիրը` օժանդակելու հատկապես կարիքավոր երեխաներին, որոնց ծնողները ծանր սոցիալական պայմաններում պարզապես անկարող են հոգալ դասագրքերի ծախսերը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների սաները:
«Ազգ»ի խմբագրությունը խորապես ցավակցում է լիբանանահայ հայտնի հրապարակախոս եւ ազգային-կրթական գործիչ Պարույր Աղբաշյանին իր սիրելի եղբորՙ Եսայի Աղբաշյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Ազգ»ի խմբագրությունը իր եւ ընթերցողների կողմից խորազգաց ցավակցություններ է հայտնում հայտնի եւ սիրված հեռուստալրագրող ու մտավորական Արթուր Բախտամյանին իր սիրելի մորՙ Վալյա Բախտամյանի մահվան կապակցությամբ:
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները խորապես վշտացած են իրենց աշխատանքային ընկերոջՙ Մարինե Երիցյանի սիրելի քեռուՙ Մարտին Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ եւ հայտնում են խորազգաց ցավակցություններ:
Ցավով ծանոթացանք Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի նամակին, որն ավելի շուտ հայհոյախառն պարսավագիր էր, մեր Եկեղեցու 1713 տարիների պատմության մեջ իր ոճով ու ոգով անօրինակ ու անհարիր ոչ միայն բարձրաստիճան եկեղեցականին, այլեւ պատասխանատու որեւէ անհատի: