ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է «365» ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՓՈՒԼԸ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» եւ «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին: Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Անակնկալ նվերները հանձնելու համար, ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության` նոյեմբեր ամսվա հաղթող 30 բաժանորդի: Ընթացիկ տարում իրականացված խաղարկությունների արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել արդեն 212 բաժանորդի: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչեւ օրս` հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջեւ խաղարկվել եւ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 312 սմարթֆոն: Հերթական խաղարկության ընթացքը տեսագրվել է նոյեմբերի 24-ինՙ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները: «Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: |