RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1430, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆՙ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ

ԱՆ.Հ., Գերմանիա

Գերմանական լրատվամիջոցները փոխանցում են, թե հինգշաբթիՙ հուլիսի 23-ին, գնալով թափ է առնում թուրք- սիրիական սահմանի լարվածությունը: ԻՊ մարտիկները Սիրիայից կրակ են բացել Քիլիսում թուրք զինվորների վրա, իսկ թուրքական բանակը պատասխանել է, կա մեկ զոհ, մեկ վիրավոր:Հաղորդվում է նաեւ, թե Դիարբեքիրում էլ սպանվել է մի պաշտոնյա, մեկն էլ վիրավոր է: Հուլիսի 22- ին սիրիական սահմանին 2 ոստիկան էր սպանվել քրդական PKK- ի անդամների ձեռքով: Իշխող մտայնությունն այն է, թե սա վրեժ է ԻՊ-ի հուլիսի 20-ին թուրքական Սուրուչում 32 անձանց, նաեւ քրդերի սպանության պատճառ դարձած ահաբեկությանը: Թուրքական իշխանությունը ենթադրում է, թե ԻՊ-ն է պատասխանատու, իսկ PKK թուրքական իշխանություններին է մեղադրում ԻՊ գաղտնի սատարելու համարՙ քրդերին թուլացնելու հեռահար նպատակով: Թուրք-սիրիական 900 կմ-անոց ընդհանուր սահմանի 150 կմ Թուրքիան անվտանգության պարիսպ է կառուցելու, ասել է թուրք պաշտոնյաներից մեկը «Ռոյթերս»-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ