Դժվարանում եմ ասել, թե Հունաստանն իր հազարամյակների պատմության ընթացքում քանի՞ անգամ է «Օխի» («Ոչ») ասել օտարներին, բայց համեմատաբար մոտիկ անցյալից գիտեմ, որ 1940 թ. հոկտեմբերին Մուսոլինիի բանակների ներխուժումը կասեցնելուց հետո Հելլադան միահամուռ «Ոչ» ասաց հիտլերյան Գերմանիայիՙ առանց դիմադրության հանձնվելու վերջնագրին, գրավման ենթարկվեց, բայց մինչեւ վերջ դիմադրեց ու պայքարեց եւ ի ...
«Եթե մինչեւ Ռամադանի վերջը քրիստոնյաները չհեռանան Երուսաղեմից, «Պաղեստինյան իսլամական պետություն» խմբավորման զոհը կդառնան», լուրը տարածվել էր հուլիսի 7-ինՙգերմանական կաթոլիկների շաբաթաթերթում: Սպառնալիքն ի՞նչ տրամադրություն է ստեղծել քաղաքում թերթի հարցին Երուսաղեմից Վիլիամ Շոմալի եպիսկոպոսը ասում է. «Խուճապ չկա, բայց մարդիկ իհարկե զգայուն են դարձել, վախենում են»: Այնուհետ ավելացնում է, թե լուրջ ընդունելով, ...
Երեւանը ողջ է, շնչում է, ապրում, ուրախանում, տխրում, եւ, ինչպես բոլոր շնչավորները, նույնպես նեղանում ու վիրավորվում մարդ արարածի նման, բարկանում, գովում, փաղաքշում եւ պատժում... բոլոր մարդկային կրքերի հանգով:
Գերմանիայի կառավարությունը խուսափում է 1904-ին այժմյան Նամիբիայի տարածքում հերերո ցեղի հանդեպ գերմանացի գաղութարարների իրականացրած ոճիրը ցեղասպանություն որակել: Բունդեսթագի նախագահ Լամմերտն առաջին անգամ կոտրում է կարծրատիպը: Հուլիսի 8-ին գերմանական լրատվամիջոցների ուշադրության առանցքում հայտնվեց խորհրդարանի խոսնակի «Ցայթում» հրապարակված հոդվածը: «Ով խոսում է 1915-ին օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության մասին, պիտի նաեւ ...
Անմիջական թողարկման համար նախատեսված Զորյան ինստիտուտի (Կանադա) հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այդ կառույցի բաժանմունքներիցՙ «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը» հրատարակել է իր «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» (Genocide Studies International) հանդեսի հերթական, 2015 թվականի գարնանային համարը, որն ամբողջությամբ նվիրված է հայերի, ասորիների եւ հույների հանդեպ Օսմանյան ...
Վերջերս Վիլոբիի (Ավստրալիա) Հայկական մշակութային կենտրոնում կայացել է «Հոլիվուդը եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով քննարկում, որի ընթացքում «1915» գեղարվեստական ֆիլմի սցենարիստները եւ ռեժիսորները անդրադարձել են Ավստրալիայում այդ օրերին կարճատեւ կինոդահլիճային ցուցադրման արժանացած «1915» հոգեբանական «թրիլլերին» եւ «Ջրագուշակը» պատմական ֆարսին: Առաջինի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը: Դերասանական կազմում ընդգրկված են ...
ԱՄՆ նախկին նախագահ 90-ամյա Ջիմի Քարտերը գիրք է գրել, որը կոչվում է` «Ամբողջական կյանք. մտորումներ 90 տարեկանում»: Գրքում Քարտերը հիմնականում անդրադարձել է կրոնական հարցերին, եկեղեցի (կրոն)-պետություն հարաբերություններին: Գրքի վերաբերյալ լրագրողի հետ զրույցում, պատասխանելով վերջինիս հարցին, Քարտերը նշել է. «Ես կարծում եմ, որ Հիսուս Քրիստոսը դեմ չէր լինի նույնասեռականներին եւ նրանց ...
Հետ վերցնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից իր` ավելի վաղ նույն հանձնաժողով ներկայացրած ջրի սակագինը բարձրացնելու մասին հայտը, «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարել է, որ «ընկերության պահուստային միջոցները բավարար են կանխելու ջրի սակագինը նույնը թողնելուց բխած հետեւանքները»:
Անցած օրերին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Լոնդոնում էր, Բրիտանիայի մայրաքաղաքում գործող` «Չեթըմ հաուս» հանրահայտ փորձագիտական կենտրոնի հրավերով: Կենտրոնում Բակո Սահակյանը մի շարք դիվանագետների, փորձագետների առջեւ ելույթ է ունեցել եւ ընդգծել, որ Արցախին հոգեհարազատ է «Չեթըմ հաուս»-ի կարգախոսը` «Օգնել` կառուցելու անվտանգ, բարեկեցիկ եւ արդար աշխարհ»: Բակո Սահակյանը շեշտել է, որ այս ...
Ինչպես հայտնի է, իշխանությունները սուբսիդավորելու են էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամ հավելաճի գումարը, մինչ միջազգային կազմակերպության ներգրավմամբ աուդիտը եզրակացություններ կտա Հայաստանի էլեկտրական ցանցերի գործունեության արդյունավետության վերաբերյալ: Հայտարարելով այդ մասին, նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ նշեց, որ չնայած սակագնի բարձրացումը օբյեկտիվ է, բայց բարձրացման բեռը իշխանությունը ժամանակավորապես կվերցնի իր վրա: Այս նախադասությունը արդեն ...
2009-ից հետո Հայաստանում ներդրումների, մասնավորապես օտարերկրյա ներդրումների ծավալները նվազել են: Արդարության համար նշենք, որ դա միայն մեր երկրին բնորոշ երեույթ չէ, եւ համաշխարհային ներդրումներն ընդհանուր առմամբ ճգնաժամին հաջորդող տարիներին նվազեցին: Սակայն դա ինքնարդարացման հիմք չէ: Առանց լուրջ ներդրումների ակնկալել լուրջ տնտեսական զարգացումՙ անհնար է:
Ի՞նչ կը կատարուի աշխարհի մէջ. նոր դարաշրջանը իր գիտական արագընթաց նուաճումներուն կողքին նաեւ խաղաղութեան դարասկիզբ պէտք է ըլլար, քանի որ անցեալ դարու ընթացքին համայն մարդկութեան ապրած արհաւիրքը համաշխարհային պատերազմներէն, անոր աւերներէն ու աւելի քան յիսուն միլիոն զոհերէն ետք, կամ տարատեսակ հիւանդութիւններու եւ նորայայտ ախտերու հազարաւոր կեանքեր խլելէն ետք, կամ բնութեան ...
Մայիս եւ հունիս ամիսներին Հայաստանը մասնակցեց միջազգային նշանակության երկու միջոցառումների եւ երկուսում էլ կրեց, մեղմ ասածՙ տպավորիչ պարտություններ: Միջազգային մրցաշարերում պարտվելը հայերիս համար դարձել է արդեն կայուն ավանդույթ: Եվ մեղքն ամենեւին էլ «Genealogy» խմբի երգիչների կամ հայ մարզիկներինը չէ, այլ այս գործի նկատմամբ պետական մակարդակով տիրող անտարբերության եւ անպատվախնդիր մոտեցման:
Աֆղանստանի չգիտեմ, բայց Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր բողոքով գնալ Հայաստանի իր ուզած քաղաքի իր ուզած վայրը եւ իր բողոքը բարձրաձայնել: Սա, կարծեմ, սահմանադրական իրավունք է: Բայց այստեղից տրամաբանորեն առաջանում է մեկ այլ իրավունք: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր բողոքով չգնալ Հայաստանի իր ուզած քաղաքի իր ուզած վայրը ...
Մի քիչ սիրուն բան չստացվեց. մարդը, նկատի ունենք` Եվգենի Բիբինը, մեզ այսքան տարի լույս է տվել, իսկ մենք նրան տուգանում ենք 60 մլն դրամով: Հիմա հավանաբար մտածում է, թե ինչպե՞ս մուծի այդ տուգանքը, մեքենան վաճառի՞, ի՞նչ է, գուցե հոսանքի սակագնի բարձրացման նոր հա՞յտ ներկայացնի` միանգամից 60 դրամով բարձրացնելու պահանջով: Հիմնավորումը` ...
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը անցած երկուշաբթի օրվանից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Մենք անկեղծ ասած չգիտենք, թե նա իր այս որոշումը կայացնելուց առաջ արդյոք խորհրդակցե՞լ է իրենց իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` հացադուլը որպես պայքարի արդյունավետ միջոց թեմայի շուրջ: Բայց սա ներքին կուսակցական հարց է, չխառնվենք:
Ասում են, որ երբ օրեր առաջ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Բաղրամյան պողոտայում բղավել է` «սթափվեք, սթափվեք», դրանից հետո հանրապետությունում որեւէ հանցագործություն տեղի չի ունեցել, քանի որ պոտենցիալ հանցագործները հանցանք կատարելուց առաջ հիշել են այդ խոսքերը եւ սթափվել:
Հայաստանը փոքր երկիր է հարուստ հինավուրց կոթողներով, խորհրդային շրջանում գրողներին, երգահաններին եւ հերոսներին նվիրված բազմաթիվ հուշարձաններով: Պատմա-ճարտարապետական շատ կառույցներ եւ եկեղեցիներ դեռեւս անմխիթար վիճակում են եւ սպասում են, որ պատկան մարմիններն իրենց հոգատար վերաբերմունքով ոչնչացումից փրկեն իրենց:
Ըստ թուրքական «Հուրրիեթ» թերթի տեղեկության, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանի շենքում կայացած պաշտոնական արարողության ընթացքում հրապարակվել են «Մշակութային ժառանգություն-Եվրոպա նոստրա» Եվրոմիության սահմանած 2015 թվի մրցանակակիր հուշակոթողների անունները: Դրանց մեջ է Թուրքիայի հարավարեւելյան մասում գտնվող Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին, որն այդ մրցանակին է արժանացել լավ պահպանված լինելու անվանակարգում: Տեղացի ժողովրդի ...
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի աջակցությամբ Նյու Ջերզիի (ԱՄՆ) «Շուշի» հայկական ազգագրական համույթը օրերս փայլուն ելույթ ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի բեմերից մեկում, արժանանալով հիմնականում մոսկվահայերով լեցուն դահլիճի խանդավառ ծափահարություններին:
Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ, մեծ հայրենասեր եւ տարիներ շարունակ իր հայապահպան գործունեությամբ աչքի ընկնող Աղասի Ալեքյանը, ում անցյալ տարի շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, դարձավ 50 տարեկան:
Մշակույթի հայկական ֆոնդը մշակութային բազմաճյուղ ու բազմաբովանդակ կառույց է Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադրվել է 1987 թվականին եւ արդյունավետորեն, հիմնականում հասարակական հիմունքներով գործում է ցայսօրՙ սերտորեն համագործակցելով ՀՀ Գրողների միության, ինչպես նաեւ մշակութային այլ կազմակերպությունների, արվեստի տարբեր օջախների, գիտության, կրթության ու մշակույթի զանազան ոլորտների անվանի մարդկանց հետ: 1994 թ.-ից մինչ այժմ նրա ...
Հազարավոր մոսկվացիներ եւ հյուրեր մասնակցեցին Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի «Մուզեոն» զբոսայգում կազմակերպած մեծ եւ շքեղ հանդիսությանը, որը կայացավ կիրակի օրըՙ հուլիսի 5-ին:
Իհարկե շատ դժվար է մարդուն, առավել եւս` մարդկանց ապուշ անվանել, բայց ավելի դժվար է ապացուցել նրանց, որ ապուշ են: Գլենդեյլաբնակ Ստեփան Փարթամյանը արդեն 20 տարի իրականացնում է այդ դժվարին գործը, ամեն անգամ մարդկանց ապուշ անվանելուց շեշտելով, որ ապուշ` հայերեն նշանակում է անուշադիր սոսկ:
Հունաստանի ճգնաժամի բարձրակետին հետեւող մարդկանց մեծամասնության մեջ կարող է ստեղծվել այն տպավորությունը, թե վարկատուները փորձում են Աթենքի իշխանություններին ստիպել վճարելու պարտքերը: Սակայն տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը այլ կարծիքի է: Նա վստահ է, որ խոսքը հանուն իշխանության ծավալված պայքարի մասին է եւ որ տվյալ ճգնաժամի մեջ փողերն ու ...
Այսօր հույների մեծամասությունը Գերմանիան համարում է Հունաստանի «գերեզմանափոր»: Մինչդեռ վեց տասնամյակ առաջ Հունաստանը որոշակի չափով նպաստել էր Գերմանիայի վերածնությանը, երբ մի շարք այլ երկրների հետ ներել էր գերմանացիների պարտքերը: Բեռլինում չեն ուզում հիշել Գերմանիայի պարտքերին նվիրված լոնդոնյան կոնֆերանսը, թեեւ կարելի է զուգահեռներ անցկացնել 1953 թ. եւ 2015 թ. իրադարձությունների միջեւ:
Դեպի Արեւմտյան Հայաստան շրջագայություներ կազմակերպող առաջին կազմակերպությունը` «Անի տուրը» մոտ երկու տասնյակ տարվա պատմություն ունի: Շատ հայ մարդիկ են կարողացել այդ ընթացքում իրագործել իրենց երազանքն ու այցելել պատմական հայրենիք` Անի, Կարս, Վան, Արդահան, Արարատ լեռ եւ այլ սիրելի վայրեր` միաժամանակ ստանալով լավ սպասարկում, բարձրակարգ հյուրանոցային կեցության եւ անվտանգության բարձր մակարդակ: ...
Բժշկական ամենախոշոր տեղեկատվական կենտրոնըՙ հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ), սկսել է գործել նաեւ էկո տարբերակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ստեղծված այգին այլընտրանքային հրաշալի միջավայր էՙ մասնագիտական քննարկումների, տարբեր դասընթացների կազմակերպման եւ ընթերցանության համար:
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ I-ի բաժանորդները հնարավորություն ունեն փաթեթում ներառված 150 րոպե խոսելաժամանակն օգտագործելու թե դեպի ՀՀ այլ, եւ թե դեպի 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգահարելու համար: