90-ԱՄՅԱ ԾԵՐՈՒՆԻՆ, ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ ԱՄՆ նախկին նախագահ 90-ամյա Ջիմի Քարտերը գիրք է գրել, որը կոչվում է` «Ամբողջական կյանք. մտորումներ 90 տարեկանում»: Գրքում Քարտերը հիմնականում անդրադարձել է կրոնական հարցերին, եկեղեցի (կրոն)-պետություն հարաբերություններին: Գրքի վերաբերյալ լրագրողի հետ զրույցում, պատասխանելով վերջինիս հարցին, Քարտերը նշել է. «Ես կարծում եմ, որ Հիսուս Քրիստոսը դեմ չէր լինի նույնասեռականներին եւ նրանց ամուսնությանը, քանի որ Քրիստոսը չէր կարող դեմ լինել սիրուն, անկախ նրանից, թե այդ սերն ինչի հանդեպ է: Կարեւորն այն է, որ այն լինի անկեղծ»: Զարմանալի է, որ Քարտերը իր գրքի համահեղինակ որպես չի նշել Հիսուս Քրիստոսին: |