ԳՏՆՎԱԾ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ Հետ վերցնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից իր` ավելի վաղ նույն հանձնաժողով ներկայացրած ջրի սակագինը բարձրացնելու մասին հայտը, «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարել է, որ «ընկերության պահուստային միջոցները բավարար են կանխելու ջրի սակագինը նույնը թողնելուց բխած հետեւանքները»: Մնում է պարզել, թե որտե՞ղ էին այդ «պահուստային միջոցները», երբ ներկայացվել էր հայտը. գուցե հայկական լեռնային աղբյուրները քչքչալով բերեցի՞ն: |