RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1221, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԻՆՉՊԵՍ ՓՈՂ ՉՏԱԼ

Հ. ԱՖՅԱՆ

Մի քիչ սիրուն բան չստացվեց. մարդը, նկատի ունենք` Եվգենի Բիբինը, մեզ այսքան տարի լույս է տվել, իսկ մենք նրան տուգանում ենք 60 մլն դրամով: Հիմա հավանաբար մտածում է, թե ինչպե՞ս մուծի այդ տուգանքը, մեքենան վաճառի՞, ի՞նչ է, գուցե հոսանքի սակագնի բարձրացման նոր հա՞յտ ներկայացնի` միանգամից 60 դրամով բարձրացնելու պահանջով: Հիմնավորումը` «60 մլն դրամ տուգանք պետք է վճարենք եւ չենք կարողանում», ի՞նչ վատ հիմնավորում է որ:

Ամեն դեպքում Բիբինն այս ողջ պատմության մեջ միակ մեղավորը չէ: Չէ, նա իհարկե կարող էր ավելի լավ տնօրինել ՀԷՑ-ը, ինչը փաստորեն չի արել, քանի որ այլ ընկերությունների պարտքերի մեջ է, այնուամենայնիվ նա մեղք չունի, որ ազգանունը Բիբին է, կամ որ «էլեկտրիկ Երեւան»-ի ոխերիմ թշնամի էլէկտրիկ Էդոն թաղի մեծ խանութի հետ պայմանավորվել է, որ վերջինս հոսանքի փողի կեսը մուծի, բայց մի քսան հազար ամիսը տա Էդոյին: Առհասարակ ճիշտ եւ արդար կլիներ, եթե Բիբինը ընդհանուր էլեկտրիկների ժողով աներ, որտեղ պարտավորեցներ բոլոր նման էլեկտրիկներին մուծել եւ հավաքագրել այս 60 մլն դրամը: Բայց քանի որ բոլոր նման էլեկտրիկներին չես կարող հայտնաբերել, եւ որովհետեւ Բիբինը մի տեղ երկու ժամից ավել նստելու հավես չունի, հատկապես` այդ ընթացքում հարցերին պատասխանելու, ապա կարծում ենք, որ այս առաջարկությունը անհնարին բան է:

Ուրեմն էլ որտեղի՞ց գտնել եւ մուծել 60մլն դրամը: «Կրեմլից» տարբերակը միանգամից հանում ենք, քանի որ Մոսկվան որպես կանոն վերցնում է, ոչ թե տալիս: «ՀԷՑ-ի բյուջեից» տարբերակը չենք էլ քննարկում, քանի որ այն դատարկ է: «Բիբինի գրպանից» տարբերակն էլ արդարացի չէ, քանի որ միայն ինքը չէ մեղավոր, ուրեմն` որտեղի՞ց:

Կա իհարկե տարբերակՙ «կառավարության պահուստային ֆոնդից», բայց դե կառավարությունն ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի տուգանքը մուծի:

Մնում է ուրեմն մեկ այլ տարբերակՙ զանգահարել Հունաստան եւ հույների հետ խորհրդակցել` «ինչպե՞ս փոխ չտալ» թեմայի շուրջը: Չնայած շատ հեռու գնալ պետք չէ, հատկապես որ դեպի Հունաստան հեռախոսազանգը կարող է թանկ արժենալ պարտքերի մեջ խրված ՀԷՑ-ի համար: Կարելի է հոսանք ծախսող հայաստանյան խոշոր գործարարների հետ նույն հարցով խորհրդակցել...

Այդուհանդերձ, ի՞նչ արժի Բիբինի մեքենան...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ