RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1333, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍԲ. ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

Հ. Ծ.

Ըստ թուրքական «Հուրրիեթ» թերթի տեղեկության, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանի շենքում կայացած պաշտոնական արարողության ընթացքում հրապարակվել են «Մշակութային ժառանգություն-Եվրոպա նոստրա» Եվրոմիության սահմանած 2015 թվի մրցանակակիր հուշակոթողների անունները: Դրանց մեջ է Թուրքիայի հարավարեւելյան մասում գտնվող Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին, որն այդ մրցանակին է արժանացել լավ պահպանված լինելու անվանակարգում: Տեղացի ժողովրդի ներդրումը պահպանման գործում մեծապես տպավորել է ժյուրիի անդամներին: «Հայկական եկեղեցին պահպանելու ջանքերը Դիարբեքիրի (հայ) բնակչությանը տարագրելուց հետո հաշտեցման արտակարգ գործողություն է», նշել են նրանք իրենց հայտարարության մեջ:

Եկեղեցին կառուցվել է 1376 թվին եւ վերանորոգվել 2011-ին: Վերանորոգման աշխատանքներին ազգությամբ քուրդ քաղաքապետի կողքին մասնակցել են նաեւ հայ համայնքի անդամները: «Դա նպաստել է, ըստ ժյուրիի հայտարարության, որ սփյուռքահայ զբոսաշրջիկների այցելությունները ավելանան»:

Օսլոյի պաշտոնական արարողություններին մասնակցել են կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի եվրոպական հանձնակատար Թիբոր Նավրասիսը եւ «Եվրոպա Նոստրա» կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս դը Կերգորլայը, ով ներկայացրել է կազմակերպության նախագահ Պլասիդո Դոմինգոյին: Վերջինս ընտանեկան հանգամանքների պատճառով ստիպված է եղել ջնջել իր այցելությունը, բայց հատուկ ուղերձով շնորհավորել է բոլոր 30 մրցանակակիրներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ