ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐեւԱՆՈՒՄ ԷԿՈ-ԳՐԱԴԱՐԱՆ Է ՍՏԵՂԾՎԵԼ Բժշկական ամենախոշոր տեղեկատվական կենտրոնըՙ հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ), սկսել է գործել նաեւ էկո տարբերակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ստեղծված այգին այլընտրանքային հրաշալի միջավայր էՙ մասնագիտական քննարկումների, տարբեր դասընթացների կազմակերպման եւ ընթերցանության համար: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը 2 մլն դրամ է հատկացրելՙ երբեմնի հողածածկ տարածքը կանաչապատելու, այգի ստեղծելու, եղանակային տարբեր պայմաններին հարմարեցված գրապահարաններ տեղադրելու եւ էլեկտրոնային շտեմարաններից օգտվելը հնարավոր դարձնելու համար: Էկո-գրադարանին տրամադրվել է նաեւ արտոնագրված ծրագրով ներբեռնված եւ համապատասխան գրականությամբ ապահովվածՙ 5 պլանշետ: «Առհասարակ, կանաչ գոտիների պահպանման եւ ստեղծման գաղափարը կարեւորվում է ամբողջ աշխարհում: Էկոլոգիական այս տարածքը կրթական հրաշալի միջավայր է առողջության իրական արժեքը գնահատողներիՙ բժիշկների համար: Իր տեսակի մեջ եզակի այս գրադարանն անչափ կարեւոր է նաեւ բնապահպանական տեսանկյունից: Այսօրինակ նախաձեռնության հիմքում լավ եւ կայուն ապագա ստեղծելու մոտեցումն է: Քաղաքակիրթ, առողջ եւ կիրթ միջավայրում ապրելու ձգտումը պետք է իրականացնել երկարաժամկետ ծրագրերով: Մենք այնտեղ ենքՙ որտեղ կա այս մոտեցումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Արդեն 76 տարի գործող գիտաբժշկական գրադարանում կենտրոնացված է ավելի քան կես միլիոն միավորից կազմվածՙ կենսաբժշկական գրականության եւ տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածու: Այստեղ կան բժշկական էլեկտրոնային եւ տպագիր գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ եւ տեսալսողական նյութեր: «Բացօթյա ընթերցարանը խրախուսում է ընթերցանության, հատկապեսՙ էլեկտրոնային ընթերցանության գործառույթը: Վերջինս շատ կարեւոր է, քանի որ գրադարանն այսօր տրամադրում է հիմնականում Springer Link հրատարակությանՙ արտոնագրված էլեկտրոնային բժշկական գրքեր եւ ամսագրեր: Բացօթյա ընթերցարանը կարող է հաճելի միջավայր դառնալ այդ գրականությունը ընթերցելու համար»,- ասել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը : Գրադարանի գործունեությանը կարող եք ծանոթանալ պաշտոնականՙ www.medlib.am կայք էջից: |