ԻՊ-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԱՆ. Հ. «Եթե մինչեւ Ռամադանի վերջը քրիստոնյաները չհեռանան Երուսաղեմից, «Պաղեստինյան իսլամական պետություն» խմբավորման զոհը կդառնան», լուրը տարածվել էր հուլիսի 7-ինՙգերմանական կաթոլիկների շաբաթաթերթում: Սպառնալիքն ի՞նչ տրամադրություն է ստեղծել քաղաքում թերթի հարցին Երուսաղեմից Վիլիամ Շոմալի եպիսկոպոսը ասում է. «Խուճապ չկա, բայց մարդիկ իհարկե զգայուն են դարձել, վախենում են»: Այնուհետ ավելացնում է, թե լուրջ ընդունելով, այդուհանդերձ չեն բացառում, որ այդ սպառնալիքով ուզում են շեղել ուշադրությունը այլ իրադարձություններից: Իրենք հանդարտ փորձում են վերլուծել, թե ԻՊ ոչ միայն քիրիստոնյաներին, այլեւ Իսրայելին էլ է սպառնում, նաեւ մեծամասնություն կազմող չափավոր մահմեդականներին, իսկ ԻՊ փոքրամասնություն է: «Մեզ հույս է տալիս նաեւ այն, որ շատ մահմեդականներ էլ համոզված են, որ ԻՊ դեմ է իսլամին ու դրա դեմ պիտի պայքարել»: Եպիսկոպոսի մեկնաբանմամբ հուլիսի 6-ին Իսրայելին հարվածած ԻՊ առաջին հրթիռն իրականում Եգիպտոսին է ուղղված եղել: |