ԱՆՑՈՒՄ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի «ԱՆՁՆԱԿԱՆ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻՆՙ ԱՌԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նորՙ «Արագ» ծառայությունից, որը թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով նախաձեռնելու անցում` «Անձնական» սակագնային պլանին: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ներկայացնել սակագնային պլանը փոխելու հայտՙ բջջային հեռախոսից հավաքելով *198# եւ հետեւելով հուշումներին: Հայտը ներկայացնելուց հետո բաժանորդի հեռախոսահամարը հայտնվում է համապատասխան ցանկում եւ անցման գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում անցումն «Անձնական» սակագնային պլանին իրականացվում է հաջորդ ամսվա առաջին օրը: Անցումը դադարեցնելու համար եւս պարզապես պետք է մուտք գործել *198# հրահանգների մենյու եւ ընտրել հրահանգը: Ծառայությունն անվճար է: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |