RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1466, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

No comment

Հ. ԱՖՅԱՆ

ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, մարդկության պատմության ողջ ընթացքում մարդիկ դեռ երբեք այսքան լավ, երկար, անվտանգ եւ բարեկեցիկ չեն ապրել, որքան հիմա:

Միեւնույն ժամանակ, սոցիալական հետազոտություններ անցկացնող մի շարք միջազգային կազմակերպություններ պարզել են, որ մարդկության պատմության ողջ ընթացքում մարդիկ դեռ երբեք իրենց այսքան դժբախտ չեն համարել, որքան հիմա:

Առանց մեկնաբանության:

Տարբեր շփման գծեր

Անցած օրերին ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացրեցին, որ հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը` «ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով», ընդ որում օգտագործելով գնդացիրային զինատեսակներ նաեւ:

Այս լարվածության համապատկերում, հուլիսի 22-ին ԵԱՀԿ դիտորդական խումբը, հակամարտ կողմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, դիտարկում է անցկացրել շփման գծի` մեր կողմից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արեւելյան ուղղությամբ եւ արձանագրել, որ կրակի դադարեցման ռեժիմը դիտարկում անցկացնելու պահին չի խախտվել:

Հետեւաբար, կա՛մ ԵԱՀԿ դիտորդական խումբը դիտարկում է անցկացրել ամենեւին էլ ոչ մեր շփման գծում, կա՛մ էլ ԵԱՀԿ-ն այսուհետ նման դիտարկումներ անցկացնելուց առաջ չպետք է հակամարտ կողմերի հետ պայմանավորվածություն ձեռք բերի, այլ պետք է մի տեսակ հանկարծակիի բերի նրանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ