ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ Ա. Մ. Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են աննշան` 0,02 տոկոսով: Ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալներից, ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գներն այսպիսին են եղել. - | Միջին գները(դրամ) | Կենտրոն | 428000 | Արաբկիր | 356600 | Քանաքեռ-Զեյթուն | 282700 | Նոր-Նորք | 253250 | Ավան | 260700 | Էրեբունի | 252100 | Շենգավիթ | 257250 | Դավթաշեն | 276000 | Աջափնյակ | 250200 | Մալաթիա-Սեբաստիա | 243350 | Նուբարաշեն | 156800 |
Ինչ վերաբերում է միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գներին (ներառյալ տնամերձի միավորի գինը), ապա դրանք 2015-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է. - | Միջին գները(դրամ) | Կենտրոն | 476100 | Արաբկիր | 383000 | Քանաքեռ Զեյթուն | 295000 | Նորք Մարաշ | 319200 | Ավան | 270500 | Էրեբունի | 239750 | Շենգավիթ | 255000 | Դավթաշեն | 276000 | Աջափնյակ | 250050 | Մալաթիա-Սեբաստիա | 238000 | Նուբարաշեն | 150800 |
|