Անցնող 10 օրերին համաշխարհային կարեւորագույն խնդիրը Լիբիայից, Իրաքից եւ հատկապես Սիրիայից հարյուրհազարավոր փախստականների ներխուժումն էր եվրոպական տարածքներ: Բացի սոցիալական, քաղաքական, անգամ ապահովական հարց դառնալուց, կրակից, սովից ու ահաբեկչությունից փախչող մարդկային այդ զանգվածներին ընդունել-չընդունելու հարցը ներքին հակասությունների սրման հասցրեց մինչ այդ կուռ ամբողջություն համարվող Եվրոմիությանը: Նույնիսկ սպառնալիք ստեղծվեց Շենգենյան համաձայնության հետագա ...
Գերմանական «Դեր թագեսշպիգելը» սեպտեմբերի 8- ին թուրք-քրդական բախումների վերաբերյալ իր ծավալուն հրապարակման մեջ իրազեկում է, որ Ստամբուլում մի քուրդ է սպանվել հեռախոսով խոսելու ժամանակ, երբ ազգայնականները լսել են նրա քրդերենը: Իսկ Թուրքիայի նախագահի խորհրդական Բուրհան Քուզուն թվիթթերի իր էջում պահանջել է PKK-ի սպանված մարտիկների դիակները քննել, քանի որ «կպարզվի, որ ...
Անընդհատ գրելով մեր քաղաքական կյանքի մասին` երբեմն այն զգացողությունն եմ ունենում, որ ժամանակը մեզ մոտ կանգ է առել, կամ էլ միգուցե ես եմ անընդհատ հայտնվում անցյալի ժամանակային միջանցքներում, եւ ուզում-ուզում եմ ու չեմ կարողանում դեպի ժամանակակից կյանք վերադառնալու ճամփան գտնել:
Սեպտեմբերի 8- ին Փարիզում կոնֆերանս է գումարվել «Կրոնական հանդուրժողականություն. համակեցության մշակույթը Ադրբեջանում» թեմայով, իրազեկում է ադրբեջանական պետական AZERTAC գործակալությունը, որ իր լուրերն ադրբեջաներենին զուգահեռ փութաջան տարածում է նաեւ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն։ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի աջակցությամբ անցկացվող « Ադրբեջանը Փարիզի սրտում» նախագծի շրջանակներում, որ սեպտեմբերի 3- ին Ֆրանսիայի ...
Արդեն 2 անգամ գիտության պետական կոմիտեն անց է կացրել լավագույն գիտական ծրագրերի մրցույթներ, որոնք պետք է կիրառական նշանակություն ունենան: Այսինքն, ձեռք բերվող արդյունքը, որի համար տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամի պետական ֆինանսավորում է հատկացվում, պետք է առեւտրայնացվի, ներդրվի Հայաստանի տնտեսության մեջ եւ նպաստի նրա զարգացմանը: Մի քանի ծրագրերի մասին ...
Ինչպես հայտնի է, առաջիկա նոյեմբերին Բուենոս Այրեսում (Արգենտինա) տեղի է ունենալու ՌԱԿ հերթական Պատգամավորական ընդհանուր ժողովը, որը ըստ կուսակցության կանոնադրության կոչված է ամփոփելու եռամյա շրջանում կատարած աշխատանքներն եւ ուրվագծելու հետագա ծրագրերը:
Սուրիացիներու կանխածրագրուած գաղթը, կամ՛ բռնագաղթը դէպի Եւրոպական երկիրներ, ամբողջ աշխարհի հետաքրքրութեան կիզակէտը դարձած է այս օրերուն: Հեռատեսիլի բոլոր կայաններուն լրատուութեանց գլխաւոր նիւթն է ան: Լուսանկարներ եւ տեսաերիզներ ողողած են լրատուական ոլորտը:
«Ով է այսօր դեռ խոսում հայերի բնաջնջման մասին» Երկրորդ համաշխարահային պատերազմի շեմին Ադոլֆ Հիտլերի արտասանած այս խոսքերին աշխարհին արդեն հայտնի Ֆրանց Վերֆելն 1933-ին լույս տեսած իր «Մուսա լեռան 40 օրերը» գրքով պատասխանել էր: Աշխարհի ավելի քան 20 լեզուներով հրատարակված «Մուսա լեռան 40 օրերը» գիրքն այսօր էլ Գերմանիայում շարունակում է հայերիս ...
Կառավարության երեկվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) Deloitte Touche ընկերության կողմից իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ: Ի պատասխան Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ ընկերությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքներին, որոնց առաջին փուլն ...
Հայերն ու վրացիները հակակրանք են զգում միմյանց նկատմամբ: Այս երկու քրիստոնյա ազգերը, շրջափակված մահմեդական հարեւաններով, դարեր շարունակ ապրել են իրար հետ: Հայերը, օտար երկրներում բարգավաճելու իրենց հակվածությանը տուրք տալով, 19-րդ դարի գրեթե ամբողջ ընթացքում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շենացրին ու դարձրին արվեստների ու մշակույթի կենտրոն: Վարձատրության փոխարեն, նրանք «վայելեցին» վրացիների նախանձը, ...
Հայտնի է դարձել, որ օգոստոսի 24-ին Հայաստանի կառավարությունը պայմանագիր է ստորագրել «Օվացիա» պրոդյուսերական ընկերության հետ` նոր խոսափողների եւ բարձրախոսների հավաքածու ձեռք բերելու նպատակով: Ըստ այդ գործարքի` կառավարությունն ապրանքի համար կվճարի 41 մլն 310 հազար դրամ:
Լիբանանյան արաբալեզու «Ադ Դիար» պարբերականը ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի, շեշտելով, որ Հովհաննիսյանը նաեւ աշխարհի ամենաերիտասարդ կին նախարարն է:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգսի անվան ինստիտուտում, հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինը այնքան էլ շատ արժանիքներ եւ հատկություններ չունի, որոնք առաջացնում են իր հիացմունքը, բայց. «Մի անգամ, երբ մենք առանց լրագրողների ներկայության նստած էինք, նա կանգնեց իր տեղից եւ ասաց` ես լինելու եմ ձեր հաջորդ ...
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը անցնող շաբաթ սոցցանցի իր էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Ուզում եմ կիսել ձեզ հետ իմ ուրախությունը: Ինձ հյուրընկալվել էին շատ թանկ մարդիկ` Մուհամեդ մարգարեի ժառանգ Հաբիբ Ալի Ջիֆրին եւ Իտում-Կալինսկի շրջանի ավագ Սաիդ Մելիմ Ադաղովը: Նրանք երկուսն էլ Ալլահին մերձավոր մարդիկ են: Հյուրերն ինձ շատ հետաքրքրական ...
Սեպտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր մերձմոսկովյան Նովո Օգարեվո նստավայրում ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը Ռուսաստանում էր` իր ռուս պաշտոնակցի հրավերով, կարճատեւ աշխատանքային այցով: Բարձրաստիճան զրուցակիցները շեշտել են, որ իրենք չնայած պարբերաբար հանդիպում են` ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մի շարք ֆորումների ձեւաչափերով, հաճախակի հեռախոսազրույցներ են ունենում, ...
Վերջին օրերին համացանցում հայտնված սիրիացի փոքրիկի լուսանկարը ցնցեց աշխարհը: Փորձելով փախչել եւ ապաստան գտնել պատերազմից եւ խաղաղ բնակավայրում, սիրիացի փոքրիկը ծովն էր մտել..... բայց նրա դին հայտնաբերել են թուրքական ափին: Միջազգային մամուլը փոքրիկի մահվան մեջ մեղադրեց բոլորին, գրեթե բոլորին, անշուշտ սկսելով «բռնակալ Ասադից», որն իր երկիրը մտցրեց պատերազմի մեջ, վերջացրած ...
4 օր ինչպես իրական պատերազմում: Սա Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացված «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նպատակն էր` մոբիլիզացնել ուժերն ու մարդկային ռեսուրսը` հասկանալու համար, թե որքանով է Հայաստանը պատրաստ լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
«Շանթ-2015» համահանրապետական զորավարժությունները դեռ շարունակվում են: Ճիշտ է, սեպտեմբերի 6-ից սկսած (մինչեւ սեպտեմբերի 15-ը) դրանք այլեւս համահանրապետական չեն, այլ ընդգրկում են միայն Զինված ուժերը, բայց արդեն իսկ պարզ է, որ այդ զորավարժություններով «Ադրբեջանը ցնցել ենք», ոմանք անգամ պնդում են, որ ամենեւին պատահական չէր, որ «Շանթ-2015»-ի օրերին Ադրբեջանում գրանցվեց 5-7 բալանոց ...
Հիմա, երբ արդեն հետեւում է մնացել շատ թեժ ամառը, կարելի է անցնել Սահմանադրության առաջիկա բարեփոխմանն առնչվող ոչ պակաս թեժ վեճերին: Տողերիս հեղինակը գրեթե մեկ տարի իր հրապարակումները նվիրել է երեք փոխկապակցված հարցերի. պետական կառավարման համակարգի ավտորիտարիզմ, ընտրությունների օրինականություն եւ Սահմանադրության բարեփոխում: Վերջինս ներկայումս առավել շատ է քննարկվում եւ ձեւակերպված է ...
Ամերիկեան Թունիսի գարնանային յայտագիրէն յետոյ ամբողջ Միջին Արեւելքի տարածքը հիմնական փոփոխումներու թատր հանդիսացաւ, յաջորդական երկիրներ փլատակելէ յետոյ այնպէս կ՛ակնկալուի, թէ կարգը Թիւրքիոյ կը սպառնայ, ուրեմն այս վիճակը մեզՙ հայերս ալ կը հետաքրքրէ:
2015 թ-ի օգոստոսի 29-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն իր 113-րդ հանդիպումն անցկացրեց արտագնաՙ Մուսալեռ թանգարան-մասնաճյուղում: Հանդիպումը պլանավորվել էր մի քանի ամիս առաջ, երբ Սարդարապատի ազգագրական եւ ազատագրական շարժումների պատմության թանգարանի Մուսալեռի մասնաճյուղի կառավարիչ, գրող, մշակութաբան Դավիթ Մկր Սարգսյանը հյուրընկալվեց «Չորեքշաբթի» ...
Լրացավ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Երեւանի պետական համալսարանի Տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սարգսի Մանասյանի ծննդյան 75 տարին: Հանրապետության գիտական շրջանակները նրան գիտեն որպես գիտամանկավարժական ու հասարակական քաղաքական ոլորտների անխոնջ գործչի եւ հայրենանվեր մտավորականի:
Պատահականությունն ինձ այսօր բերել է Զալցբուրգի հարավային մասում, ավստրո-գերմանական սահմանի վրա գտնվող մի տուն, որը մոտ երեք մղոն հեռավորության վրա է գտնվում գերմանական Բերշտեսգադեն քաղաքից: Ադոլֆ Հիտլերի տունըՙ Բերհոֆը քաղաքի հենց եզրին է, Բավարական ալպերի գագաթներից մեկի վրա: Եթե համարենք, որ Հիտլերը երբեւէ տուն ունեցել է, ապա այստեղ է, որ ...
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոխել է կաթոլիկների ամուսնալուծության կանոնները: Այն կարագանա եւ զգալիորեն կէժանանա, հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:
Վերջին տարիներին Մերձավոր Արեւելքը դարձել է նշանակալի իրադարձությունների ասպարեզ: «Արաբական գարունը», բռնապետությունների տապալումը, տարածաշրջանի պատերազմներն ու դիմակայությունները դարձել են միջազգային կյանքի կարեւորագույն թեմաներ: Վերջերս հայտնի դարձավ Եմենում մարտական գործողությունների սկզբից ի վեր արաբական կոալիցիայի կրած ամենամեծ կորուստների մասին: Քաղաքական եւ ռազմական մարտերը հաճախ երկրորդ պլան են մղում բազմադարյա հակասությունների հիմնական ...
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 4 հազար գրոհայիններ գաղթականների տեսքով թափանցել են Եվրոմիության երկրներ, հաղորդում է «Սանդեյ էքսպրես» թերթը, վկայակոչելով ԻՊ աղբյուրներից մեկը: Վերջինիս խոսքերովՙ տեղափոխման գործողությունը հաջող է անցել:
Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներն անակնկալ են մատուցել Արագածոտնի մարզի Ավան համայնքի միջնակարգ դպրոցին: Նրանց անձնական ներդրման շնորհիվՙ դպրոցում ստեղծվել է համակարգչային սենյակ:
Մեր խորազգաց ցավակցությունները գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանին, զավակներինՙ Արտեմիսին, Վահագնին, Արտակին, մեր մեծ սոպրանոյինՙ Հասմիկ Պապյանին, Հրաչյա, Հրանտ Պապյաններինՙ սիրելի կնոջ, մոր, հորաքրոջՙ
Այս օրերին Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի գյուղապետերին բոլորս ճանաչեցինք: Համենայն դեպս նրանց անունները պարբերաբար հայտնվում էին լրահոսում, քանի որ ԶԼՄ-ները նրանցից հարցազրույցներ էին վերցնում (հեռախոսով), թե այսօր տվյալ գյուղը հանգի՞ստ քնեց, եւ հանգի՞ստ արթնացավ, զոհեր չկա՞ն, իսկ վիրավորնե՞ր... Գյուղապետերն էլ սիրով պատասխանում են, եթե տուժածներ կան` քաղաքացիական շրջանակներում, սիրով եւ ...