ՊԱՊԸ ԷԺԱՆԱՑՐԵՑ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ Պ. Ք. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոխել է կաթոլիկների ամուսնալուծության կանոնները: Այն կարագանա եւ զգալիորեն կէժանանա, հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը: Նոր կանոնները ամենաաղքատ երկրների կաթոլիկներին թույլ կտան կրճատել ամուսնալուծության ծախսերը: Հին կանոնների պարագայում պահանջվում էին տարիներ եւ հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր դոլարներ: Պապը եկեղեցուն կոչ է արել առհասարակ հրաժարվել տուրքերից: Այժմ ամուսնալուծության դեպքերի քննարկումը պետք է տեւի ամենաշատը 45 օր: Պապը հայտարարել է, որ նոր կարգը կոչված չէ փոխելու հին սովորույթները: Պարզեցումը հավատացյալներին պետք է օգնի հասնել արդարության եւ հոգու փրկության, նշել է նա, ավելացնելով, որ ամուսնությունը մնում է անխզելի միություն: Չամուսնալուծված եւ ուրիշի հետ ապրող անձինք համարվում են շնացողներ եւ հաղորդություն չեն ստանում: |