ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ան. Հ. Մեր խորազգաց ցավակցությունները գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանին, զավակներինՙ Արտեմիսին, Վահագնին, Արտակին, մեր մեծ սոպրանոյինՙ Հասմիկ Պապյանին, Հրաչյա, Հրանտ Պապյաններինՙ սիրելի կնոջ, մոր, հորաքրոջՙ Հայկանուշ Պապյանի վաղաժամ մահվան առիթով: Հայոց հողը թող թեթեւ լինի երեկՙ սեպտեմբերի 10-ին նրա մարմինը ամփոփող գերեզմանին: Ազնվականի արտաքինով Հայկանուշ Պապյանը մամուլի ընտանիքից էրՙ ժամանակին աշխատել էր «Սովետական մանկավարժ»-ում, ամուսնու գրքերի առաջին ընթերցող- սրբագրիչ-խմբագիրն էր, զարմուհուՙ Հասմիկ Պապյանի համարՙ երկինք-երկիր խարիսխ: «Ազգի» խմբագրությունը միանում է ցավակցություններին: |