RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1692, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԵՆՅԱԿՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներն անակնկալ են մատուցել Արագածոտնի մարզի Ավան համայնքի միջնակարգ դպրոցին: Նրանց անձնական ներդրման շնորհիվՙ դպրոցում ստեղծվել է համակարգչային սենյակ:

«Աղբյուր Սերոբի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հովսեփ Դավթյանը հպարտությամբ է ներկայացնում մարզային օլիմպիադաներում իրենց արձանագրած ձեռքբերումները եւ իր ղեկավարած կրթօջախից ԲՈՒՀ դիմողների եւ ընդունվողների վիճակագրությունը: Նա համոզված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեխնիկական վարչության աշխատակիցների նախաձեռնությունը կտա ցանկալի արդյունք: Մեկ համակարգչի մոտ 3 աշակերտ համամասնության փոխարենՙ կսկսի գործել դրանցից օգտվելու նոր սկզբունքը: 10 համակարգչով համալված դասասենյակն առավել արդյունվետ կդարձնի ուումնական գործընթացըՙ լրացուցիչ խթան հանդիսանալով գիտելիքների ձեռքբերման համար:

«Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում այն արժեհամակարգն ու սկզբունքները, որոնցով կարեւոր է համարում առաջնորդվել: Կան աշխատանքային ընդհանուր նորմեր, որոնց հետեւելը գրված ու չգրված պարտավորություն է. կարգապահությունը, նվիրումը, հոգատարությունը, հարգանքը եւ այլն: Օրինակելի աշխատակիցը, այսպես, թե այնպեսՙ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, եւ դա հաճելի է: Ամենամեծ հաղթանակն այն է, երբ ընդօրինակվում է պատասխանատու մոտեցումը, որտեղ չկա պարտադրանք: Հպարտ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած արժեհամակարգը կենսակերպ է դարձել ընտանիքի անդամների համար: Կամավորության սկզբունքով իրականացվող այսօրինակ ծրագրերը չափազանց կարեւոր են: Դրանք նաեւ անտարբերությունը մերժող ուղերձ են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի արժեհամակարգն արդեն 10 տարի կենսակերպ է դարձել նաեւ կազմակերպության աշխատակիցների համար: Երկրին եւ հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը պարբերաբար դրսեւորվում է կոնկրետ աշխատանքով, որոնց իրականացման որոշումը կայացնում եւ միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ