RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1997, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՑԻՆԻԶՄ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱ՞Ն ՕՐԻՆԱԿ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Սեպտեմբերի 8- ին Փարիզում կոնֆերանս է գումարվել «Կրոնական հանդուրժողականություն. համակեցության մշակույթը Ադրբեջանում» թեմայով, իրազեկում է ադրբեջանական պետական AZERTAC գործակալությունը, որ իր լուրերն ադրբեջաներենին զուգահեռ փութաջան տարածում է նաեւ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն։ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի աջակցությամբ անցկացվող « Ադրբեջանը Փարիզի սրտում» նախագծի շրջանակներում, որ սեպտեմբերի 3- ին Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է լուսանկարիչ Ռեզա Դեղատիի Ադրբեջանի հանդուրժողականության մասին «վկայող» ցուցահանդեսով,կոնֆերանսով, համերգով, ելույթ են ունեցել նաեւ ֆրանսիացի քաղաքական գործիչներ։ Ինչպես ներկայացնում է նույն աղբյուրը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Պիեռ Կոնեսան (Pierre Conesa) շեշտել է, թե հանդուրժողականության թեման Ֆրանսիայում արդիական է մնում եւ օրինակելի է նկատել Ադրբեջանիՙ այս ուղղությամբ ցուցաբերած միջոցառումները։ Նա ընդգծել է, թե կոնֆերանսը լավ հարթակ է արդիական հարցեր քննարկելու համար եւ իրազեկել, թե մասնակցում են Ֆրանսիայի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդներ, կազմակերպությունների ղեկավարներ։Փարիզի առաջին թաղամասի ղեկավար Ժան Ֆրանսուա Լեգարեն (Jean-Francois Legaret) իր ելույթում դրվատել է Ադրբեջանիՙ հանդուրժողականության թեմայի հանդեպ հետաքրքրությունը եւ նշել, որ այն կարող է օրինակ հանդիսանալ այլ երկրների համար։ «Ադրբեջանը պատմականորեն խաչմերուկ է հանդիսացել մշակույթների, քաղաքակրթությունների։Այս գործոնը մշակութային բազմաշերտության մեջ կարեւոր դերակատարում է ունեցել», իր հերթին ասել է Մեհրիբան Ալիեւանՙ շեշտելով, թե իր երկրում մզկիթների, սինագոգների, ուղղափառ, կաթոլիկ եկեղեցիների ներկայությունը թելադրում է կառավարությանը վերանորոգել, պահպանել դրանք։ Ադրբեջանի առաջին տիկինը, որ միաժամանակ « Հեյդար Ալիեւ» հիմնադրամի նախագահն է, չի մոռացել ներկաներին իրազեկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, «20 տոկոս գրավյալ տարածքների, 1 միլիոնից ավելի փախստականների, Խոջալուում մի գիշերում 613 սպանվածների մասին»։

Հայկական խոշոր սփյուռք ունեցող Ֆրանսիայի մայրաքաղաքում քաղաքական ցինիզմի այս վառ օրինակին համարժեք բողոք-պատասխանը կլինի Նոր Ջուղայի ավեր դարձած խաչքարերի ցուցահանդեսը, թեկուզՙ բացօթյա։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ