Ներկա համարի ներքին էջերում մեր աշխատակիցներն անդրադարձել են Չինաստանին, մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրերս կատարած այցի առիթով, մյուսըՙ աշխարհի 2-րդ տնտեսությունն ունեցող այդ երկրի էներգետիկ կարիքների բավարարման գործում իրաքյան նավթի քանակների մեծացման համատեքստում: Մեր տնտեսական էջի պատասխանատու Արա Մարտիրոսյանն ի մասնավորի անդրադառնում է Հայաստան-Չինաստան տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված բանակցություններին, հատկապես ...
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասել է, որ Բերդավանում եւս երկու կին է զոհվել, երկու տղամարդՙ վիրավորվել:
Մինչ հայոց քաղաքական դասը շարունակում է ծուլորեն քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը ու նոր անհարմարություններ է նկատում այնտեղ, ասենք այնպիսի, որ վարկանիշային քվեարկությունների արդյունքում նորից կուսակցական ցուցակների անցումային տեղերում հայտնվելու են տարածքային հզորներն ու փողատերերը (այսինքն` համամասնական կարգը բովանդակությամբ վերածվելու մեծամասնական կարգի), կամ ասենք` համամասնական կարգին կողմ շատերը չեն նկատում, թե ...
Անկարայից (Թուրքիա) «Ռուդսու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Եվրոմիությունում Թուրքիայի նորանշանակ դեսպանորդ Ալի Հեյդար Կոնչան հաստատել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ ցեղասպանություն է գործադրվել Թուրքիայում: Կոնչան «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) պատգամավոր է խորհրդարանում եւ Եվրոմիության գծով նախարար էր ընտրվել վերջերս:
Ռամկավար Ազատական կուսակցությունը, հավատարիմ իր պատմական ժառանգության թելադրանքին եւ Հայաստանի պետականության հզորացման գաղափարախոսությանը, պատասխանատվությունն է կրում ազգի եւ պետականության համար վճռորոշ հարցերում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը արտահայտելու շահագրգիռ եւ հավասարակշիռ մոտեցմամբ:
Ռուսաստանաբնակ հայտնի բարերար Սերգեյ Համբարձումյանին պատկանող Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրել է 6 արտասահմանցիների` «Բարեկամության հաստատման ու համագործակցության, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման գործում մեծ ավանդի համար»:
Հայաստանի այս կամ այն ուղղությամբ կողմնորոշումային մոտեցումները հարկ է թողնել պատմությանը, քանի որ անկախ պետականության վերականգնումը այլ իրականություն է, օտարի տիրապետության տակ գտնվելը` այլ: Հայաստանի Հանրապետության առկայությունը պարտադրում է իրականացնել պետական քաղաքականություն` զերծ կողմնորոշումային կարծրատիպերից: Դա նշանակում է, որ մեր երկրի անկախության առավել բարձր մակարդակ ունենալու համար հարկ ...
Երեւանի կոնյակի գործարանը թողարկեց նոր, 30 տարի հնեցում ունեցող, գործարանի վարպետների երկարատեւ ջանքերի արդյունք «ԱՐԱՐԱՏ Էրեբունի» թանկարժեք կոնյակը: Սա գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու ուլտրա-պրեմիում կարգի առաջինն կոնյակն է, որն իր մեջ միավորում է 30 հազվագյուտ սպիրտներ, որոնք տարիներ շարունակ պահվել են Երեւանի կոնյակի գործարանի մառաններում: Այս հանգամանքով է պայմանավորված խմիչքի հագեցած ...
2015-ի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով։ Հիշեցնենք, թե ինչպե՞ս է փոխվել տնտեսական աճի տեմպը տարեսկզբից: Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հունվարին տնտեսական աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին` 2,5 տոկոս, հունվար-ապրիլին եւ հունվար-մայիսին` ...
Շատ ուրիշների նման երբ լսեցի, թե Արմենչիկ անունով երգչին վաստակավորի կոչում են տվել, այնքան զարմացա. որ սոցիալական ցանցերից մեկում գրառում կատարեցի այդ առթիվ: Ու արդեն ուզում էի ձեռքս թափ տալ եւ մոռանալ այդ թյուրիմացությունը, սակայն սպասելի, թե անսպասելի` այս փաստը այնքան մեծ հակադարձման արժանացավ մեր հանրության արվեստին մոտ կանգնած շերտերի ...
«Ազգ»-ի նախորդ համարում, անդրադառնալով սահմանադրական առաջարկվող փոփոխություններին դեմ արտահայտվողների հիմնական պնդման քաղաքականապես անհիմնությանը, խոսք էինք տվել արտահայտվել նաեւ այդ փոփոխություններին կողմ արտահայտվողների դիրքորոշման քաղաքական հիմնավորվածությանը:
Բոլորովին վերջերս, խոսելով իր կուսակցության ներքին խոհանոցից, Րաֆֆի Հովհաննիսյանն արձանագրեց, որ «Ժառանգության» մեջ «կարգապահական խնդիրներ կան»: Բանն այն է, որ այս կուսակցության երկու, ուշադրություն, երկու փոխնախագահները` Ռուբեն Հակոբյանն եւ Արմեն Մարտիրոսյանը ընդունել էին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ գնացել էին վերջինիս հետ քննարկելու սահմանադրական փոփոխությունների առաջարկությունները: Հանդիպումից հետո Ռուբեն Հակոբյանը ...
Միջազգային մամուլի էջերը, հեռուստատեսային էկրաններն ու համակարգչային կայքերը վերջին շրջանում ողողված են փախստականների վերաբերյալ հաղորդագրություններով, պատմություններով եւ լուսանկարներով: Ցամաքային վտանգավոր ուղիներովՙ հետիոտն եւ ծովային ճանապարհներով ու երերուն նավերով շարժվող քարավանները անցյալի հին հուշեր են արթնացնում, երբ հյուծված հայ գաղթականներն էին ապաստան որոնում որեւէ երկրում, որ հոժար էր ընդունելու իրենցՙ խաղաղություն ...
Այս հոդվածի վերնագիրը, եթե իսպաներենից բառացիորեն թարգմանենք, ապա ստացվում է այսպես` «Կլոր մեծ արոսի փողոց»: Ով չգիտի ասենք, որ արոսը թռչուն է, որի շուրջ 23 տեսակներից մեկը կոչվում է մեծ արոս: Սա բավականին հազվագյուտ թռչնատեսակ է, օրինակ Հայաստանում մեծ արոս հանդիպում է Արմավիրի մարզի Սարդարապատի շրջանի չոր լեռնատափաստաններում, իսկ ասենք ...
Աշխարհում հաշվվում է ավելի քան 200 մլն արտագաղթող. դա կազմում է երկրագնդի բնակչության մոտ 2,8 տոկոսը: Դրանցից 15%-ը մուսուլմաններն են, ովքեր ապրում են Եվրոմիության երկրներում (բնակչության 3,3 %-ը): ԱՄՆ-ում նրանց թվաքականը 2 անգամ պակաս է: Ընդ որում մոտ 500 հազար մարդ ամեն տարի ժամանում է Եվրոպա անօրինական կերպովՙ առանց փաստաթղթերի: ...
Իմ խմբագիրը երբեմն ինձ հանձնարարում է գրել այս կամ այն թեմայով: Չնայած, երեւի ավելի ճիշտ կլինի ասել, ոչ թե հանձնարարում է, այլ` հուշում: Համենայն դեպս, ես ազատ եմ գրել կամ չգրել ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում այն թեմաների, որոնք հուշում է խմբագիրս:
Սեպտեմբերի 21-ն է, եւ ես մտատանջումով շղարշուած ուրախութիւն մը ունիմ: Դարերով երազուած անկախութիւնը մեր հայրենիքին, երբ այսօր 24 տարեկան շօշափելի իրականութիւն է, անխառն հպարտութեամբ չեմ կրնար դիմաւորել եւ այս հոգեվիճակը միմիայն իմս չէ, այլեւՙ շատ շատերու, յատկապէս սրտցաւ հայորդիներու:
Ինչպես արդեն նշել ենք մեր թերթի օգոստոսի 21-ի համարում, Բեյրութում գործող Հայկազյան հայկական միակ համալսարանը սփյուռքում այս տարի տոնում է իր հիմնադրման 60-ամյակը: Ադ առթիվ հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում նախատեսված է գալա-տոնախմբություն եւ խնջույք-հյուրասիրություն, որը ծառայելու է համալսարանի հետագա ընդլայնման ծրագրերի համար անհրաժեշտ 6 միլիոն դոլարի նվիրատվական ֆոնդի ստեղծմանը:
Կառավարության այսօրվա նիստում հավանության կարժանան Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի ստեղծման ներդրումային ծրագիրը: Այս առնչությամբ Գյումրու քաղաքապետը գրությամբ դիմել է Հայաստանի վարչապետին եւ խնդրել կառավարության համաձայնությունը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամաս N10/5 հասցեի հողամասը ֆուտբոլի ֆեդերացիային նվիրաբերելուն: Գյումրու քաղաքապետի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց (մշտական) օգտագործման ...
Ամերիկյան իշխանությունները գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնից պահանջել են հետ կանչել ամերիկյան շուկա ներմուծված այս ընկերության շուրջ կես միլիոն ավտոմեքենա: Պարզվել է, որ դրանք արտանետման համակարգի հետ կապված խնդիրներ ունեն: Այս կապակցությամբ կոնցեռնի ղեկավարությունը արտահերթ նիստ է գումարել, իսկ ընկերության նախագահ Մարտին Վինտերկորնը ներողություն է խնդրել իրենց սպառողներից: Նկատենք, որ ամերիկյան ...
Այս օրերին Ռուսաստանում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ընդունելով իր թուրք գործընկերոջըՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքերենով ասել է. «Hos geldiniz», ինչը թարգմանաբար նշանակում է` «բարով եք եկել»: Հարկ է նկատել, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մոսկվա իրոք բարով էր գնացել, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան բացի նրանից, որ ընդգծել են այն ...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական աշխարհամասը առաջատար է ճանաչվել ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործման առումով: Կազմակերպությունն արձանագրել է, որ այս կապակցությամբ եվրոպական աշխարհամասում բնակվող այսօրվա երիտասարդները (որոնց մեջ ամենաշատն է տարածված` ծխախոտը, հատկապես` ալկոհոլը) կարող են եւ չհասնել իրենց տատիկ-պապիկների տարիքին:
Քսանամեակ մը առաջ էր, երբ դէպի օդակայան ճամբուն վրայ, Նիւ Ճըրզիի մեր վաստակաւոր ընկերներէն մին Ֆէյրվիւէն անցած պահուն ըսաւ. «Հոս թաղուած է հայ յեղափոխութեան եզակի դէմքերէն Վահէ Արզուեանը»: Երկու տասնամեակ էր պէտք, որ Ցեղասպանութեան դարադարձին, ուխտի կարենայի երթալ անոր շիրիմին: Հաւանաբար, ՌԱԿ-ի Համապարփակ պատմութեան աշխատասիրութեանս այս օրերուն, յաճախ հանդիպելով այդ ...
Չինաստանին նավթի մատակարարման ծավալներով Իրաքը օգոստոսին առաջ է անցել Ռուսաստանից: Ըստ որում, նավթի արտահանման առաջատար Սաուդյան Արաբիան ՉԺՀ-ում պահպանել է էներգակիր վաճառողի իր դիրքերը: Չինաստանին նավթ վաճառելու գծով երկրորդ տեղը զբաղեցնում է Անգոլան:
Զենքի մատակարարումների ավելացման եւ խորհրդականների գործուղման միջոցով Սիրիայում ՌԴ ներկայության ուժեղացումը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիա ստեղծելու ծրագիրը աշխարհի քաղաքական գործիչներին եւ լրատվամիջոցներին խորհել է տալիս Սիրիայում Մոսկվայի մտադրությունների մասին: Ռուսաստանը փաստորեն չի էլ թաքցնում իր մտադրությունները Մերձավոր Արեւելքում: Այդ մասին խոսում են նախագահ Վլադիմիր Պուտինը եւ արտգործնախարար Սերգեյ ...
Ամերիկյան CNN հեռուստաալիքի տվյալներով, Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ռազմական տեխնիկայի քանակը Սիրիայում, ինչպես նաեւ անօդաչու սարքերի թռիչքներ է սկսել այդ երկրի օդային տարածքում: Մոսկվան իր հերթին հաղորդել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծման մասին: CNN-ը դրանից եզրակացնում է, որ Ասադին օգնելու պատճառով Ռուսաստանը հայտնվել է կրակագծի վրա: Ամերիկացի երկու պաշտոնյաների խոսքերով, ...
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախորդ մրցաշրջանում 4-րդ տեղ գրաված «Ալաշկերտը» ընթացիկ առաջնության առաջին խաղաշրջանից հետո միանձնյա գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: Աբրահամ Խաշմանյանի թիմը անցկացրած 7 խաղերից հետո 5 հաղթանակ է տոնել, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի եւ վաստակած 17 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: 4 տարվա պատմություն ունեցող ...
Թեպետ օրեցօր աճում է սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա, հատկապեսՙ բարեկեցիկ Գերմանիա, Ֆրանսիա, բայց ըստ EuropeNews-ի սեպտեմբերի 21-ի տվյալների, սիրիացի 350 ընտանիք որոշել է տուն վերադառնալՙ Հոմսից 45 կիլոմետր հեռու Ալ Քուսեյր քաղաք: Ըստ նույն աղբյուրի, քրիստոնյաները լքել են այստեղի իրենց տները 2013- ին: Տեղի քրիստոնեական համայնքի վերաբնակեցման նախագիծը համակարգում ...
Աստուծոյ եւ բնութեան ամենակատարեալ արարածը անշուշտ ՄԱՐԴն է, իր խօսելու, զգալու, մտածելու եւ գործելու անսահման կարողութեամբ: Սակայն, զարմանալիօրէն, ի սկզբանէ եւ մինչեւ այսօր ան, հակառակ իր բազմապիսի յատկութիւններուն, բաւարարուած չէ եւ միշտ փափաքած ու ձգտած է աւելի կատարեալին հասնիլ:
Հայաստանում առաջին անգամ իրագործվելու է եւս մեկ կարեւոր նախաձեռնություն: Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից «ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակներին տրամադրվելու են շահագործված բջջային հեռախոսներ, որոնց դպրոցականները «երկրորդ կյանք» են տալու` դրանց դետալներն օգտագործելով ռոբոտներ պատրաստելու համար: Այդ մասին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ...
Այսօր, 21-րդ դարում, տարբեր ոլորտներում բնական հումքը, միջոցները մղվել են երկրորդ պլան եւ զարգացումների հետ համընթաց արհեստականն ու փոխարինիչները գերակշռում են դաշտումՙ հանգեցնելով բացասական հետեւանքների: