RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1674, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՇԱՀԱԳՈՐԾՎԱԾ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ «ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ» ԿՍՏԱՆԱՆ

Հայաստանում առաջին անգամ իրագործվելու է եւս մեկ կարեւոր նախաձեռնություն: Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից «ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակներին տրամադրվելու են շահագործված բջջային հեռախոսներ, որոնց դպրոցականները «երկրորդ կյանք» են տալու` դրանց դետալներն օգտագործելով ռոբոտներ պատրաստելու համար: Այդ մասին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«ԱրմՌոբոտիքս»-ը նպատակ ունի զարգացնել ինժեներական մտածողությունը դպրոցականների շրջանում: Այն մեկնարկել է դեռեւս 2008 թ. եւ իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից: Ծրագրի շրջանակում Հայաստանի եւ ԼՂՀ-ի 80 դպրոցներում գործում են ռոբոտաշինության խմբակներ, որտեղ ներգրավված է շուրջ 800 աշակերտ:

«Վիճակագրության համաձայնՙ աշխարհում օգտագործվում է շուրջ 3,5 միլիարդ բջջային հեռախոս: Համեմատության համար նշենք, որ այս թիվը գրեթե հավասար է մոլորակի բնակչության թվաքանակի կեսից ավելիին: Սակայն քչերը գիտեն, որ թափոնի վերածված հեռախոսները վնասարար երկարաժամկետ ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, բջջային հեռախոսիՙ թունանյութեր պարունակող մասերը, հատկապես սնուցման մարտկոցները, ոչ պատշաճ կերպով թափոնի վերածվելու դեպքում, ի վերջո հայտնվում են գետերում կամ հողի մեջ, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական խնդիրներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը քայլեր է ձեռնարկումՙ երիտասարդների շրջանում հեռախոսների առավել պատասխանատու գործածման եւ դրանցից անվտանգ կերպով ձերբազատվելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաեւ թափոնի վերածված բջջային հեռախոսների վերամշակումն իրականացնելու նպատակով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԻՏՁՄ փոխնտօրեն Հայկ Չոբանյանը նշել է. «Յուրաքանչյուր երեխա, ով փոքր տարիքից հետաքրքրված է տեխնիկայով ու նորարարությամբ, սիրում է մինչեւ վերջին մասնիկն առանձնացնել ձեռքի տակ ընկած իրերը: Մեր այս համատեղ նախաձեռնության շնորհիվՙ այսուհետ ռոբոտաշինության խմբակներում ընդգրկված աշակերտները կունենան բավարար քանակով դետալներ իրենց ուսումնասիրությունների եւ նոր գաղափարների իրագործման համար»:

Նախաձեռնության մեկ այլ բաղադրիչը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հատուկ արկղերի տեղադրումն է, որտեղ հաճախորդները կկարողանան թողնել ոչ պիտանի բջջային հեռախոսներ, որոնք եւս կհանձնվեն «ԱրմՌոբոտիքս»-ի խմբակներին: Ընկերության ֆեյսբուքյան էջում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների 61 տոկոսն ունի ավելի քան 6 հին բջջային հեռախոս: Նրանց մեծ մասն այժմ սմարթֆոն է օգտագործում եւ յուրաքանչյուր 18-24 ամիսը մեկ այն փոխարինում է նոր մոդելով: Հարցումը ցույց է տվել նաեւ, որ մասնակիցների 55 տոկոսն աղբն է նետում հին հեռախոսները կամ պահում է դրանք դարակում:

Ի դեպ, ռոբոտասերների համար կազմակերպվում է «RoboFest» փառատոն: «EcoRobot» մրցույթը փառատոնի մի մասն է կազմում, որի պահանջն է ստեղծել ռոբոտ` օգտագործելով տեխնիկական եւ կենցաղային թափոններ: Մրցույթի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա, ցույց տալ, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է ծառայել նաեւ բնապահպանությանըՙ վերամշակման միջոցով թափոնը վերածելով գեղեցիկ ու օգտակար իրերի:

«RoboFest»-ն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 2-ից 4-ըՙ «DigiTec Expo» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ