RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1764, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՈՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Անկարայից (Թուրքիա) «Ռուդսու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Եվրոմիությունում Թուրքիայի նորանշանակ դեսպանորդ Ալի Հեյդար Կոնչան հաստատել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ ցեղասպանություն է գործադրվել Թուրքիայում: Կոնչան «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) պատգամավոր է խորհրդարանում եւ Եվրոմիության գծով նախարար էր ընտրվել վերջերս:

«Այն որ ցեղասպանություն է տեղի ունեցել, պարզ է ու հստակ: Բոլորն ընդունում են այդ փաստը, մնում է որոշել, թե ինչ անուն տալ դրան: Երբ կուսակցությունը որոշումը ընդունի, տեղյակ կպահենք ձեզ», ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Սա առաջին դեպքն է, երբ թուրք կառավարության մի պաշտոնյա ճանաչում է, որ ցեղասպանություն է կատարվել հայերի դեմ: Նախագահ Էրդողանը անհողդողդ է մնում եւ շարունակում պնդել, որ Թուրքիան նման մեղք կամ հանցագործություն չի կարող գործած լինել: «Թուրքիան անտեսելու է Եվրոմիության խորհրդարանի որեւէ որոշում, որը կանդրադառնա 1915-ի իրադարձություններին, որակելով դրանք ցեղասպանություն: Նման որոշումները մեր մի ականջից մտնելու, մյուսից դուրս են գալու», ասել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ