RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



ՀԱՐԹԱԿՆԵՐ

Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1726, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՖԵՆՈՄԵՆԸ. ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԻ ԹԻՄԸ` 1-ԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ

ԵՐՎԱՆԴ ՀԱԿՈԲՅԱՆ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախորդ մրցաշրջանում 4-րդ տեղ գրաված «Ալաշկերտը» ընթացիկ առաջնության առաջին խաղաշրջանից հետո միանձնյա գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: Աբրահամ Խաշմանյանի թիմը անցկացրած 7 խաղերից հետո 5 հաղթանակ է տոնել, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի եւ վաստակած 17 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: 4 տարվա պատմություն ունեցող «Ալաշկերտը» յուրատեսակ հաջողության հասավ հատկապես Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում: Նախորդ մրցաշրջանում միայն վերջին տուրում ապահովելով Եվրոպա լիգայի ուղեգիր, «Ալաշկերտը» առաջին փուլում մրցեց իրենից կարգով անհամեմատ մի քանի գլուխ բարձր Շոտլանդիայի գավաթակիր «Սենթ-Ջոնսթոնի» հետ եւ երկու հանդիպումներում գրանցված 2:2 («Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթել էր 1:0 հաշվով) հաշվի արդյունքում դուրս եկավ Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլ: Հատկանշական է, որ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ թիմը առաջին անգամ մասնակցելով եվրոգավաթների խաղարկությանը կարողացավ հաղթահարել մեկ փուլի արգելք: Որակավորման 2-րդ փուլում արդեն Խաշմանյանի թիմը արտագնա խաղում 3:0 հաշվով պարտվեց ղազախական Կայրաթին, իսկ պատասխան խաղում հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Եվրոգավաթներում նման տպավորիչ ելույթներից հետո իհարկե «Ալաշկերտը» առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցնելու գլխավոր հավակնորդներից էր: Թիմի կազմը համալրեցին մի շարք ֆուտբոլիստներ, որոնցից կարելի է առանձնացնել Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովին, եւ բրազիլացի հարձակվոր Հեբեր Արաուժոյին:

Թիմն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղից հետո բաց է թողել 5 գնդակ: Բոլոր 7 խաղերում էլ թիմի դարպասը պաշտպանել է Կասպարովը, իսկ բրազիլացի Արաուժոն խփել է 5 գոլ, եւ իր թիմակից` 2013/14 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հարկ է նշել նաեւ գլխավոր մարզչի գործոնը: Նախորդ մրցաշրջանի սկզբից թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց այն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: 48-ամյա մասնագետը եզակի հայ մարզիչներից է, ում գլխավորած թիմերն աչքի են ընկնում կայուն ելույթներով: Մասնավորապես հիշենք 2013-2014 մրցաշրջանը, երբ «Արարատը» իր թիմում չունենալով ընդգծված առաջատար ֆուտբոլիստներ` Խաշմանյանի գլխավորությամբ առաջնության ավարտից 5 տուր առաջ ընթանում էր առաջին հորիզոնականում, սակայն «Արարատ» ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով մարզիչը պաշտոնանկ արվեց, իսկ «Արարատը» գրավեց միայն 4-րդ հորիզոնականը:

Ընթացիկ մրցաշրջանի 1-ին շրջանից հետո գործող չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 11 միավորով 4-րդ տեղում է: «Գանձասար-Կապանը» 3 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ եռյակը եզրափակում է Գյումրիի «Շիրակը», որն ունի 13 միավոր: Մրցաշարային աղյուսակն ամբողջությամբ ունի հետեւյալ տեսքը.

NԹիմերԽՀՈՊԽԳԲԳՄ
1.«Ալաշկերտ»752014517
2.«Գանձասար- Կապան»742110514
3.«Շիրակ»741211913
4.«Փյունիկ»732213611
5.«Բանանց»714210127
6.«Արարատ»7214597
7.«Միկա»7214697
8.«Ուլիս»70164181

Հաջորդ` 8-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին: Սեպտեմբերի 26-ին «Ուլիսը» կմրցի «Արարատի», իսկ «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ` «Շիրակի» հետ: Մարզային 2 թիմերի հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին, իսկ երեւանյան հանդիպումը կսկսվի 17:00-ին: Եվս 2 հանդիպում տեղի կունենա հաջորդ օրը: Ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կհյուրընկալի գործող չեմպիոն «Փյունիկին» (հանդիպման սկիզբը 16:00), իսկ «Միկան» կընդունի «Բանանցին»: Այս հանդիպումն էլ կմեկնարկի 17:30-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ